Եմենի զինված ուժերը խոցել են Սիոնիստական ռեժիմին պատկանող ևս մեկ նավ
Հինգշաբթի օրը Եմենի ԶՈւ-ն հայտարարել է Սիոնիստական ռեժիմին պատկանող ևս մեկ նավ ԱԹՍ-ով թիրախավորելու մասին:
Հայտարարության մեջ ասված է, որ Եմենի ռազմածովային ուժերը խոցել են Սիոնիստական ռեժիմի «Միրսկ Ջիբրալթար» նավը, որը մեկնում էր Իսրայել։ Նշվում է, որ Եմենի ռազմածովային ուժերը նախքան հարձակումը նախազգուշացրել են նավի անձնակազմին, որն անտեսել է նախազգուշացումը:
Ավելի վաղ Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամեդ Ալի Ալ-Հութին ասել էր. «Մենք խորհուրդ ենք տալիս, որ նավերը հետևեն Եմենի նավատորմի հրամաններին՝ Կարմիր ծովում ռիսկերից խուսափելու համար»:
Վերջին շաբաթների ըթնացքում Եմենի բանակը Կարմիր ծովում և Բաբ ալ-Մանդաբ նեղուցում թիրախավորել է Սիոնիստական ռեժիմի մի քանի նավեր՝ ի աջակցություն Գազայի հատվածում Պաղեստինի ժողովրդի դիմադրության:
Եմենի ռազմածովային ուժերը ավելի վաղ նախազգուշացրել էին, որ կշարունակեն ռազմական գործողությունները իսրայելական նավերի դեմ, քանի դեռ ռեժիմը չի դադարեցրել իր ագրեսիան Գազայում և պաղեստինցիների դեմ իրականացվող հանցագործությունները: