Սիրիան գեներալ Մուսավիի սպանության հարցով նամակ է հղել ՄԱԿ-ին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i211516-Սիրիան_գեներալ_Մուսավիի_սպանության_հարցով_նամակ_է_հղել_ՄԱԿ_ին
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ՄԱԿ-ին եւ այս միջազգային կազմակերպության Անվտանգութեան խորհրդին հղած նամակով պահանջել է պատասխանատու լինել Սիրիայի տարածքում Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների և ոտնձգությունների համար։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 28, 2023 16:54 Asia/Tehran
  • Սիրիան գեներալ Մուսավիի սպանության հարցով նամակ է հղել ՄԱԿ-ին

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ՄԱԿ-ին եւ այս միջազգային կազմակերպության Անվտանգութեան խորհրդին հղած նամակով պահանջել է պատասխանատու լինել Սիրիայի տարածքում Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների և ոտնձգությունների համար։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս»  ստորաբաժանման  խորհրդականներից՝  գեներալ  Սեյյեդ Ռազի Մուսավին, ով ակտիվ գործունեություն է ծավալել Սիրիայում Դիմադրության առանցքին աջակցելու ոլորտում, նահատակվել է երկուշաբթի դեկտեմբերի 25-ին Դամասկոսի  Զեյնաբիա  շրջանում սիոնիստների հարձակման  հետևանքով։ 

Սիրիայի արտաքին գործերի  նախարարությունը հստակեցրել է,-«Սիոնիստական ​​ռեժիմը ոտնձգություն կատարելով Սիրիայի ինքնիշխանության դեմ, փորձում է ընդլայնել իր հարձակումների շրջանակը տարածաշրջանում, որպեսզի  քողարկի իր պատերազմական հանցագործությունները եւ Պաղեստինի ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանությունը»։

Սիրիայի ԱԳ նախարարությունը նաև հայտարարել է. «Սիրիայի կառավարությունն իրավունք ունի պաշտպանելու իր ինքնիշխանությունը, անկախությունն ու ամբողջականությունը, և Իսրայելի հարձակումները չեն կարող կանխել  այդ ռեժիմի կողմից հովանավորվող ահաբեկչության դեմ պայքարի շարունակումը, և Սիրիան  վճռական է իր տարածքներն ազատագրելու հարցում»։

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Ալ-Մեղդադը այցելել է Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և  այս երկրի նախագահ Բաշար  Ասադի անունից  ցավակցություն է հայտնել   գեներալ Սեյյեդ Ռազի Մուսավիի նահատակության կապակցությամբ։ .