ՄԱԿ-ի լրագրող. Գազայում Իսրայելի գորոծղություններն դարի բարբարոսությունն են
Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցողն ընդգծել է, որ այն, ինչ Սիոնիստական ռեժիմն անում է պաղեստինցիների, հատկապես Գազայի բնակիչների նկատմամբ, դարի բարբարոսությունն է։
Ֆրանչեսկա Ալբանեզեն ասել է. « ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելու պատրվակով, Իսրայելը Գազայում սպանել է ավելի քան 20 հազար պաղեստինցիների։ Պաղեստինցիների կյանքը կարևո՞ր չէ»։
Նա հավելել է. «Արևմուտքի լռությունը այն հանցագործությունների վերաբերյալ, որոնք իրականացվում են պաղեստինցիների նկատմամբ, նշանակում է մեղսակցություն։ Հազար երեխա անդամահատվել է առանց անզգայացման: Իսրայելն արգելում է բժշկական պարագաների, սարքավորումների և այլ օգնության մուտքը Գազա»։
Գազայի պատերազմը սկսվեց օկուպացված տարածքների դեմ պաղեստինյան Դիմադրության իրականացրած «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո: Այս պատերազմի հետևանքով մինչ օրս զոհվել է ավելի քան 21 հազար 300, վիրավորվել՝ ավելի քան 54 հազար պաղեստինցի: