Մեկնաբանություն - Սիոնիստների հակաիրանական հռետորաբանությունը՝ ճգնաժամի ֆոնին
Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը դեկտեմբերի 28-ին Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում պնդել է, որ այդ ռեժիմը և ԱՄՆ-ն պետք է հստակ նպատակ դնեն տապալելու Իրանի Իսլամական Հանրապետությունը:
Նաֆթալի Բենեթը նաև ասել է,-«Ես Իսրայելի անվտանգության ուժերին հրամայել եմ Թեհրանին ստիպել վճարել Իսրայելի դեմ աշխարհազորայիններին ցուցաբերած իր աջակցության համար,այլևս բավական է պատժից անձեռնմխելիությունը»։
Նա նկատի ունի Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահի մերձակայքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազայի թիրախավորումը և Ղոդս ստորաբաժանման ուժերից՝ Հասան Սայյադ Խոդայիի սպանությունը։
Wall Street Journal-ում տպագրված Բենեթի հոդվածը քննադատության է արժանացել օկուպացված տարածքներում, և որոշ քննադատներ ասել են, որ այս նախկին բարձրաստիճան պաշտոնյան բացահայտել է Սիոնիստական ռեժիմի հետախուզական գաղտնիքները առանց ռազմական գրաքննության վարչության հավանության: Այս մասին Jerusalem Post-ի նախկին խմբագիր Յակով Կացը գրել է. -«Ես այսօր հարցրի ռազմական գրաքննության վարչությունից,թե արդյոք Նաֆթալի Բենեթը իր հոդվածի համար հավանություն է ստացել այս կառույցից, թե ոչ։ Պատասխանը հետևյալն էր՝ ոչ։
Սակայն այս հակաիրանական հռետորաբանության և Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետի պնդումների մասին հարկ է նշել մի քանի կետ.- Նախ, այս հայտարարությունները հերթական փաստերն են, որոնք վկայում են այս ռեժիմի դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների մասին։ Սիոնիստական ռեժիմի կողմից ահաբեկչական գործողությունների ճանաչումը ոչ միայն բացահայտում է այս ռեժիմի իրական դեմքը աշխարհում, այլեւ ցույց է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության ինքնապաշտպանության և հակաքայլեր ձեռնարկելու օրինականությունը։
Մյուս կետն այն է, որ իսլամական հեղափոխությունից հետո, տարիների փորձը ցույց է տալիս, որ թշնամիները, այդ թվում՝ Սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ-ն, այս հեղափոխության իդեալների և նպատակների իրականացումը կանխելու համար,միշտ կիրառել են տարբեր մեթոդներ՝ այդ թվում՝ ռազմական հրամանատարների սպանությունը, միջուկաբան գիտնականների սպանությունը, արդյունաբերական և պաշտպանական օբյեկտներում խափանարարություններ կատարելը, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ճնշումների կիրառումը,որպեսզի այս կերպ թուլացնեն Իրանին, սակայն նրանք միշտ ձախողվել են, որովհետև ոչ միայն Իսլամական Հանրապետության նպատակներից և իդեալներից որևէ մեկում փոփոխություն տեղի չի ունեցել, այլև տարածաշրջանում ընդլայնվել է Իրանի հոգևոր ազդեցությունը,ինչի մասին է վկայում տարածաշրջանում Դիմադրության ընդլայնումը։
Միևնույն ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզական և անվտանգության կառույցները բազմիցս ծանր հարվածներ են հասցրել Սիոնիստական ռեժիմի գործակալներին, վարձկաններին և լրտեսական գործակալություններին. Օրինակ՝ այս ռեժիմին առնչվող դիվերսիոն խմբի 4 գործակալ, ովքեր Մոսադի ծառայության աշխատակիցների ղեկավարությամբ գործողություններ են իրականացրել Իրանի անվտանգության դեմ, բացահայտվել և ձերբակալվել են Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզական ուժերի կողմից և դատական գործընթացն անցնելուց հետո, այսօր առավոտյան (շաբաթ օրը) կախաղան են բարձրացվել։
Մյուս կետն այն է, որ Նաֆթալի Բենեթի վերջին հայտարարությունները կարելի է գնահատել որպես Սիոնիստական ռեժիմի ձախողումը և ներկայիս ճգնաժամերը քողարկելու փորձ,որովհետև հոկտեմբերի 7-ի գործողությունից հետո Սիոնիստական ռեժիմը հայտնվել է աննախադեպ ճգնաժամի և փակուղու մեջ, և նույնիսկ որոշ սիոնիստ պաշտոնյաներ ու փորձագետներ խոսել են այս ռեժիմի փլուզման գործընթացի մասին։