Իսրայելը նախազգուշացրել է, որ 2024-ին Գազայում պատերազմը կշարունակվի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i211712-Իսրայելը_նախազգուշացրել_է_որ_2024_ին_Գազայում_պատերազմը_կշարունակվի
Իսրայելը նախազգուշացրել է, որ պատերազմը Գազայում կշարունակվի 2024 թվականին: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ամանորյա ուղերձում ասել է, որ իսրայելական զորքերը պատրաստվում են շարունակել մարտերը 2024 թվականին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2024 07:56 Asia/Tehran
  • Իսրայելը նախազգուշացրել է, որ 2024-ին Գազայում պատերազմը կշարունակվի

Իսրայելը նախազգուշացրել է, որ պատերազմը Գազայում կշարունակվի 2024 թվականին: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ամանորյա ուղերձում ասել է, որ իսրայելական զորքերը պատրաստվում են շարունակել մարտերը 2024 թվականին:

«Իսրայելական բանակը պետք է նախօրոք պլանավորի գործողությունները` հասկանալով, որ կլինեն լրացուցիչ առաքելություններ, և մարտերը կշարունակվեն տարվա մնացած ժամանակահատվածում», - ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրթիռներ է արձակել Իսրայելի վրա Նոր տարվա գիշերը՝ ուղիղ կեսգիշերին: Օդային տագնապի ազդանշանները հնչել են ամբողջ Իսրայելում: