Իրաքի դիմադրության ուժերի հարձակումը Սիրիայում ամերիկյան բազաների վրա
Իրաքի Իսլամական Դիմադրությունը հայտարարել է, որ հարձակվել է Սիրիայում ամերիկյան երկու ռազմաբազաների վրա։
Իրաքի Իսլամական Դիմադրությունը շաբաթ առավոտյան հայտարարել է, որ հարձակվել է ալ-Թանֆում և ալ-Շադադիում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա:
Այս հարձակումը շարունակությունն է Իրաքի դիմադրության մի շարք հարձակումների, որոնք իրականացվում են ի աջակցություն Պաղեստինի ժողովրդին։
Երկու օր առաջ Իրաքի Իսլամական Դիմադրությունը հայտարարեց Սիրիայի հարավում ամերիկյան ռազմաբազան թիրախավորելու մասին։
Իրաքի Դիմադրությունը մինչ այժմ հրթիռներով և մահապարտ ԱԹՍ-ներով թիրախավորել է Իրաքում գտնվող ամերիկյան բազաները, այդ թվում՝ Էրբիլի օդանավակայանի մոտ գտնվող Այն ալ-Ասադ բազան և Սիրիայի Սաբզ գյուղի Կոնիկո և Ալ-Օմար նավթային հանքավայրերի մոտ գտնվող մի քանի ռազմաբազաներ: Այս գործողությունների նպատակն է ճնշում գործադրել Սպիտակ տան վրա՝ դադարեցնելու Գազայի ներկայիս պատերազմում իսրայելական օկուպացիայի նկատմամբ շարունակական աջակցությունը։