Սիոնիստները հազարից ավելի պաղեստինցիների արտաշիրմել և գողացել են 150 նահատակների մարմինները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i211928-Սիոնիստները_հազարից_ավելի_պաղեստինցիների_արտաշիրմել_և_գողացել_են_150_նահատակների_մարմինները
Պաղեստինի կառավարության  տեղեկատվական գրասենյակը հայտարարել է, որ Գազայի հյուսիսում գտնվող Ալ-Թուֆահ և Ալ-Դարաջ շրջաններից  սիոնիստական ​​բանակի նահանջից հետո, պարզվել է,որ 1100 գերեզման է բացվել և առնվազն 150 նոր թաղված դիակներ առևանգվել են սիոնիստական ​​ուժերի կողմից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2024 14:27 Asia/Tehran
  • Սիոնիստները հազարից ավելի պաղեստինցիների արտաշիրմել  և գողացել են 150 նահատակների մարմինները

Պաղեստինի կառավարության  տեղեկատվական գրասենյակը հայտարարել է, որ Գազայի հյուսիսում գտնվող Ալ-Թուֆահ և Ալ-Դարաջ շրջաններից  սիոնիստական ​​բանակի նահանջից հետո, պարզվել է,որ 1100 գերեզման է բացվել և առնվազն 150 նոր թաղված դիակներ առևանգվել են սիոնիստական ​​ուժերի կողմից։

Գրասենյակի տարածած հայտարարության մեջ ասված է,-«Մենք նկատեցինք մի նոր հանցագործություն, որը գումարվում է օկուպանտների կողմից Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ ցեղասպանական պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների շարքին, և այդ հանցագործությունը շուրջ հազար հարյուր մարդու գերեզմանների արտաշիրիմումն է։ Զավթիչները  խախտելով մահացածների ու դամբարանների սրբությունը, իրենց բուլդոզերներով ավերել են Ալ-Թուֆահ թաղամասի  գերեզմանները  և հանել նահատակների մարմինները»։

Այնուհետև հայտարարության մեջ ընդգծվում է. «Գերեզմանները արտաշիրիմելուց հետո Իսրայելի բանակը առևանգել է վերջերս հողին հանձնված մոտ 150 նահատակների մարմիններ,  և տեղափոխել անհայտ ուղղությամբ»։

Դատապարտելով այս զազրելի հանցագործությունը, որը ցույց է տալիս կոռումպացված իսրայելական բանակի վայրագությունը, Գազայի կառավարությունը զարմանք է հայտնել նման սարսափելի ողբերգությունների վերաբերյալ Գազայի հատվածում գործող միջազգային կազմակերպությունների լռության կապակցությամբ։