Սիոնիստների ռազմական հարձակումը Արևմտյան ափի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i211960-Սիոնիստների_ռազմական_հարձակումը_Արևմտյան_ափի_վրա
Սիոնիստական ​​ուժերը հարձակվել են Հորդանան գետի արեւմտյան ափի հյուսիսում գտնվող տարածքների,այդ թվում՝ Ջենին եւ Նաբլուս քաղաքների վրա, և ընդհարվել են պաղեստինցիների հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2024 14:34 Asia/Tehran
  • Սիոնիստների ռազմական հարձակումը Արևմտյան ափի վրա

Սիոնիստական ​​ուժերը հարձակվել են Հորդանան գետի արեւմտյան ափի հյուսիսում գտնվող տարածքների,այդ թվում՝ Ջենին եւ Նաբլուս քաղաքների վրա, և ընդհարվել են պաղեստինցիների հետ։

Սիոնիստական ​​աղբյուրների փոխանցմամբ՝ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքի «Ալ-Ջաբերիյաթ» շրջանում  Սիոնիստական ռեժիմի զինվորների և պաղեստինցի մարտիկների միջև բախման հետևանքով վիրավորվել են Իսրայելի Մագելանի ստորաբաժանման 4 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է։

Պաղեստինյան Դիմադրության ուժերը Ջենինում սիոնիստ զինվորների ճանապարհին պայթեցրել են ուժեղ ինքնաշեն պայթուցիկ սարքեր, ինչի հետևանքով նրանցից մի քանիսը սպանվել կամ վիրավորվել են:

Սիոնիստական ռեժիմի անօդաչու թռչող սարքը Ջենին քաղաքի հարավային մուտքի մոտ թիրախ է դարձրել 6 երիտասարդ պաղեստինցիների և սպանել նրանց։

Ալ-Մաաջին թաղամասում Սիոնիստական ​​ուժերը հարձակվել են նաև Նաբլուս քաղաքի վրա և բախվել պաղեստինցիների հետ , իսկ պաղեստինյան Դիմադրության ուժերը դիմակայել են նրանց։ 

Պաղեստինյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սիոնիստ զինվորները հարձակվել են նաև Քալքիլիա քաղաքի վրա և բախվել են  այս շրջանի բնակիչների հետ։

Պաղեստինյան «Սամա» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Գազայի հատվածի հարավում Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների հետևանքով  նահատակվել է 28 պաղեստինցի։

Սիոնիստական ռեժիմի կործանիչների կողմից Գազայի հարավային Խան Յունիս քաղաքի  արևմտյան հատվածում գտնվող բնակելի տան վրա իրականացված հարձակման  հետևանքով նահատակվել է 17 մարդ, այդ թվում 12 երեխա։ 

Այս հաղորդման համաձայն՝ 11 պաղեստինցի նահատակվել է Դեյր ալ-Բալահ քաղաքի և պաղեստինցի փախստականների համար նախատեսված դպրոցի ռմբակոծության հետևանքով։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից Սիոնիստական ​​ռեժիմը օդից, ցամաքից և ծովից թիրախավորում է Գազայի հատվածը։

Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ այս հատվածում վերջին ագրեսիայի զոհերի թիվը հասել է 22 հազար 600-ի , իսկ վիրավորներինը 57 հազար 910-ի։