Սիոնիստական հեռուստաալիք. Երկաթե գմբեթը չի կարողանում որսալ «Հեզբոլլահի» հրթիռները
Սիոնիստական ռեժիմի 12-րդ հեռուստաալիքը խոստովանել է, որ այս ռեժիմի բանակի առաջադեմ պաշտպանական համակարգերն ի վիճակի չեն հետ մղել Լիբանանի Հեզբոլլահի կողմից գրավյալ տարածքների վրա իրականացվող հրթիռային հարձակումները։
Սիոնիստական այդ հեռուստաալիքը խոստովանել է,որ բանակի գնահատականները ցույց են տալիս, որ Հեզբոլլահը իր հարձակումներում օգտագործել է 8-ից 10 կիլոմետր հեռահարությամբ Cornet EM հրթիռներ:
Հեռուստաալիքը հաղորդել է,որ այս հրթիռների հետագծի ձևի պատճառով «Երկաթե գմբեթի» աղմկոտ համակարգերն ի վիճակի չեն դիմակայել դրանց, քանի որ նրանց շարժման գիծը ուղիղ է և ոչ թե կոր։
Հեռուստաալիքը նաև հայտնել է. «Cornet EM»-ն արտադրված է Ռուսաստանում և սովորական Cornet-ից դրա տարբերությունը հեռահարության մեջ է։
Պաղեստինյան Դիմադրության խմբերի կողմից «Ալ-Աղսա փոթորիկ» գործողության մեկնարկով Լիբանանի Հեզբոլլահը Պաղեստինի հյուսիսում սիոնիստ զինվորականների մեծ մասին զբաղեցնելու և Գազայի Դիմադրության վրա ճնշումը նվազեցնելու նպատակով ամեն օր Պաղեստինի տարածքում ծանր գործողություններ է իրականացնում Սիոնիստական ռեժիմի թիրախների դեմ։