Սիոնիստական հեռուստաալիք. Երկաթե գմբեթը չի կարողանում որսալ «Հեզբոլլահի» հրթիռները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i211972-Սիոնիստական_հեռուստաալիք._Երկաթե_գմբեթը_չի_կարողանում_որսալ_Հեզբոլլահի_հրթիռները
Սիոնիստական ​​ռեժիմի 12-րդ հեռուստաալիքը խոստովանել է, որ այս ռեժիմի բանակի առաջադեմ պաշտպանական համակարգերն ի վիճակի չեն հետ մղել Լիբանանի Հեզբոլլահի կողմից գրավյալ տարածքների վրա իրականացվող հրթիռային հարձակումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2024 15:04 Asia/Tehran
  • Սիոնիստական  հեռուստաալիք. Երկաթե գմբեթը չի կարողանում որսալ «Հեզբոլլահի» հրթիռները

Սիոնիստական ​​ռեժիմի 12-րդ հեռուստաալիքը խոստովանել է, որ այս ռեժիմի բանակի առաջադեմ պաշտպանական համակարգերն ի վիճակի չեն հետ մղել Լիբանանի Հեզբոլլահի կողմից գրավյալ տարածքների վրա իրականացվող հրթիռային հարձակումները։

Սիոնիստական այդ ​​հեռուստաալիքը խոստովանել է,որ  բանակի գնահատականները ցույց են տալիս, որ Հեզբոլլահը իր հարձակումներում օգտագործել է 8-ից 10 կիլոմետր հեռահարությամբ Cornet EM հրթիռներ:

Հեռուստաալիքը հաղորդել է,որ այս  հրթիռների հետագծի ձևի պատճառով «Երկաթե գմբեթի» աղմկոտ համակարգերն ի վիճակի չեն դիմակայել դրանց, քանի որ նրանց շարժման գիծը ուղիղ է և ոչ թե կոր։

Հեռուստաալիքը նաև հայտնել է. «Cornet EM»-ն արտադրված է Ռուսաստանում և  սովորական Cornet-ից  դրա տարբերությունը հեռահարության մեջ է։

Պաղեստինյան Դիմադրության խմբերի կողմից «Ալ-Աղսա փոթորիկ» գործողության մեկնարկով Լիբանանի Հեզբոլլահը Պաղեստինի հյուսիսում սիոնիստ զինվորականների մեծ մասին զբաղեցնելու  և Գազայի Դիմադրության վրա ճնշումը նվազեցնելու նպատակով ամեն օր Պաղեստինի տարածքում ծանր գործողություններ է  իրականացնում  Սիոնիստական ռեժիմի թիրախների դեմ։