Իրանը դատապարտել է Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին ԱՄՆ-ի աջակցությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i212080-Իրանը_դատապարտել_է_Գազայում_Սիոնիստական_ռեժիմի_հանցագործություններին_ԱՄՆ_ի_աջակցությունը
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին դատապարտել է Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին ԱՄՆ-ի աջակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2024 05:35 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին ԱՄՆ-ի աջակցությունը

ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին դատապարտել է Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին ԱՄՆ-ի աջակցությունը:

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ Իրավանին ասել է. «Չնայած իր պարտավորությունները կատարելու և Գազայում արյունահեղությունը դադարեցնելու վերաբերյալ ԱԽ-ին ուղղված միջազգային հանրության բազմաթիվ դիմումներին, այս կառույցը հերթական անգամ չի կատարել իր պարտականությունները միայն այն պատճառով, որ Միացյալ Նահանգները հակազդել է հրադադարի հաստատմանը»։
Նա նշել է. «Միացյալ Նահանգների կողմից ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ԱԽ որոշմանը խոչընդոտելը հակասում է արյունահեղությանը վերջ տալու համաշխարհային կոչերին, մարտահրավեր է նետում մարդու բնածին էությանը` որը ենթադրում է փրկել մարդու կյանքը, հակասում է  միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և խախտում մարդասիրական և մարդու իրավունքները»։
Իրավանին հավելել է. «Միացյալ Նահանգների կառավարությունը կանգնած է վճռորոշ ընտրության առաջ՝ շարունակել ներկա սխալ քաղաքականության ուղին կամ դադարեցնել անվերապահ աջակցությունն Իսրայելին»։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս տարվա առաջին նիստում, որը տեղի է ունեցել երեքշաբթի օրը,  քննարկվել է 2720 բանաձևում Ռուսաստանի կողմից առաջարկված ուղղման հաստատման վրա ԱՄՆ-ի կողմից վետո դնելու հարցը: 
Փոփոխությունը ներկայացվել է ԱԽ դեկտեմբերի 22-ի նիստում և դրանում կոչ է արվել դադարեցնել Գազայի հակամարտությունը: Փոփոխությունը չի ընդունվել ԱՄՆ-ի վետոյի պատճառով: