Ամիր Աբդոլլահյանը քննադատել է Եմենի դեմ բանաձև հաստատելու ԱՄՆ-ի ջանքերը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում, քննադատելով Կարմիր ծովի անվտանգությունը պաշտպանելու պատրվակով Եմենի դեմ բանաձև ընդունելու ԱՄՆ-ի փորձը, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ դա հիմքեր կապահովի տարածաշրջանում և Կարմիր ծովում ամերիկյան ռազմական ներկայության համար:
Գազայի հատվածում իսրայելական ռեժիմի հարձակումների ֆոնին, Եմենի բանակը իր լիակատար աջակցությունը հայտնեց Պաղեստինի ժողովրդին, և մի քանի գործողությունների ընթացքում օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Էյլաթ նավահանգիստը թիրախավորեց անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով: Իսկ իսրայելական նավերին, ինչպես նաև օկուպացված տարածքների մեկնող նավերին թույլ չտրվեց անցնել Կարմիր ծովով և Բաբ ալ-Մանդեբ նեղուցով:
ԱՄՆ-ն հայտարարել է, որ իսրայելական նավերի և Կարմիր ծովի անվտանգությունը պաշտպանելու նպատակով, ձևավորում է կոալիցիա և ջանքեր է գործադրում՝ Եմենի դեմ բանաձև ընդունելու ուղությամբ:
Ռազմածովային դաշինքի ձևավորումից ընդամենը մեկ շաբաթ անց, Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան լքեցին այն:
«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ: Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային որոշ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներն, այդ թվում՝ Գազայի դեմ պատերազմի վերջին զարգացումները և Կարմիր ծովում տիրող իրավիճակը:
Ամիր Աբդոլլահյանն անդրադարձել է նաև օրակարգային որոշ հարցերի, այդ թվում՝ տարանցման և երկու երկրների միջև համապարփակ ու ռազմավարական համագործակցության համաձայնագրին։
Քննադատելով Կարմի ծովի անվտանգության պաշտպանության պատրվակով Եմենի դեմ բանաձև հաստատելու ԱՄՆ-ի ջանքերն Ամիր Աբդոլլահյանը կարևորել է միջազգային ծովային նավագնացության անվտանգության պաշտպանությունը, հավելելով. «Կարմիր ծովում տեղի ունեցող զարգացումները կապված են Գազայի և Պաղեստինի նկատմամբ ԱՄՆ-ի ու Իսրայելի վարչակարգի վարած քաղաքականության հետ: Այս բանաձևն ավելի շատ հիմք է ապահովում տարածաշրջանում և Կարմիր ծովում ամերիկյան ռազմական ներկայության համար»։
Նախարարներն անդրադարձել են նաև Գազայի վերջին զարգացումներին և սիոնիստների կողմից խաղաղ բնակչության կոտորածին:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ցավակցություն է հայտնել Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ և իր ու Ռուսաստանի կառավարության վշտակցություն հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին։
Նա նշել է, որ Եմենի դեմ բանաձևի ընդունումը պատրվակ է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության ընդլայնման համար, հավելելով. «Ամերիկացիները շատ մեծ ցանկություն չունեն գտնել ճգնաժամերի արմատները»:
Լավրովի խոսքով. «Ինչպես Իրանը, մենք նույնպես ցանկանում ենք, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հատսատվի, Գազայի հատվածում պատերազմն ավարտվի և ձևավորվի պաղեստինյան պետություն»:
Լավրովն ընդգծել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև երկու երկրների միջև համապարփակ և ռազմավարական համագործակցության համաձայնագիրն ավարտին հասցնելու կարևորությունը, քանի որ այն խթանելու է համագործակցությունը տարանցիկ փոխադրումների ոլորտում:
Կողմերը քննարկել են Իրանի և Ռուսաստանի միջև երկարաժամկետ համագործակցության համաձայնագրի ավարտի և Ռաշթ-Աստարա երկաթուղու նախագծի իրագործման հետ կապված հարցեր, ինչպես նաև Բելառուս-Ռուսաստան երթուղում իրանական բեռնատարների տեղաշարժի դյուրացման հարցը։