Գազայում սպանվել է 22 իսրայելցի զինվոր
ՀԱՄԱՍ-ի ռազմական ճյուղի խոսնակ Աբու Օբեյդան երեքշաբթի օրը հայտարարել է, որ Գազայում սպանվել է 22 սիոնիստ զինվոր:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Աբու Օբեյդան հայտարարել է, որ «Էզեդդին ալ-Ղասեմ» բրիգադները վերջին շաբաթվա ընթացքում իրականացրել են 52 ռազմական առաջադրանք և ոչնչացրել իսրայելական 42 ռազմական մեքենա:
Նշելով, որ գումարտակի ուժերը երկիր-օդ հրթիռով թիրախպավորել են իսրայելական ուղղաթիռ, Օբեյդան հավելել է. «Մեր ուժերը խոցել են Իսրայելին պատկանող երկու հետախուզական ԱԹՍ»:
Նա հավելել է, որ Դիմադրության ուժերը ականանետներով և փոքր հեռահարության հրթիռներով թիրախավորել են Իսրայելի բանակի շտաբները և լայնածավալ հրթիռային հարձակումներ իրականացրել Թել Ավիվի ու շրջակա քաղաքների վրա։