Եմենի բանակը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով թիրախավորել է ամերիկյան նավը
Ի պատասխան ԱՄՆ-ի ծովային ագրեսիային՝ Եմենի բանակը հայտարարել է բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով ամերիկյան նավի թիրախավորման մասին։
Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիըն հայտարարել է, որ Եմենի զինված ուժերը մեծ քանակությամբ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորել են Սիոնիստական ռեժիմին աջակցող ամերիկյան նավը։
Նա հավելել է, որ ամերիկյան այս նավը թիրախավորվել է Եմենի բանակի հրթիռային ու ԱԹՍ-ների ստորաբաժանման և ռազմածովային ուժերի համատեղ գործողության միջոցով, և սա առաջին պատասխանն է մեր ռազմածովային ուժերի դեմ ամերիկյան թշնամու վերջին ագրեսիային։
Յահյա Սարիըն ընդգծել է, որ Եմենի զինված ուժերը երբեք չեն վարանի պատշաճ կերպով հակազդել թշնամիների բոլոր սպառնալիքներին՝ մեր երկրի ու ժողովրդի և իսլամական ումմայի օրինական պաշտպանության իրավունքի շրջանակներում։
Սարիըն ասել է. «Մենք կշարունակենք կանխել իսրայելական նավերի կամ օկուպացված Պաղեստին մեկնող նավերի տեղաշարժը՝ մինչև ագրեսիայի դադարեցումը և Գազայի հատվածում մեր եղբայրների շրջափակման չեղարկումը»: