Եմեն. Պատասխան հարձակումներ կիրականացնենք ամերիկյան ու բրիտանական բազաների վրա
Եմենի ՊՆ պաշտոնյա Բին Ամերը հայտարարել է. «Եմենի տարածքները ենթարկվել են հարձակումների և մենք չենք վարանի պատասխանել դրանց»:
Նա նշել է. «Հարձակման են ենթարկվել Սանայի և Հոդեյդայի շրջակայքում գտնվող մի քանի ռազմաբազաներ: Եթե ԱՄՆ-ն ու Բրիտանիան ընդլայնեն հարձակումների շրջանակը, մենք կհարվածենք տարածաշրջանում տեղակայված նրանց բազաներին»:
Անսարուլլահի անդամներից Աբդուլ Սալամ Ալ Ջահաֆը հայտարարել է. «ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Իսրայելի դաժանությունն անպատասխան չի մնա: Այս պահին Կարմիր ծովում մեծ ճակատամարտ է ընթանում»:
Նշենք, որ ի պատասխան ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հարձակումների, Եմենի բանակը հրթիռներ է արձակել Կարմիր ծովում գտնվող ագրեսորների նավերի ուղղությամբ:
Եմենի վրա ամերիկյան և բրիտանական օդային հարձակման հետևանքով համաշխարհային շուկայում նավթի գինն աճել է 2,5 տոկոսով: