Եմեն. Պատասխան հարձակումներ կիրականացնենք ամերիկյան ու բրիտանական բազաների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i212202-Եմեն._Պատասխան_հարձակումներ_կիրականացնենք_ամերիկյան_ու_բրիտանական_բազաների_վրա
Եմենի ՊՆ պաշտոնյա Բին Ամերը հայտարարել է. «Եմենի տարածքները ենթարկվել են հարձակումների և մենք չենք վարանի պատասխանել դրանց»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 12, 2024 10:34 Asia/Tehran
  • Եմեն. Պատասխան հարձակումներ կիրականացնենք ամերիկյան ու բրիտանական բազաների վրա

Եմենի ՊՆ պաշտոնյա Բին Ամերը հայտարարել է. «Եմենի տարածքները ենթարկվել են հարձակումների և մենք չենք վարանի պատասխանել դրանց»:

Նա նշել է. «Հարձակման են ենթարկվել Սանայի և Հոդեյդայի շրջակայքում գտնվող մի քանի ռազմաբազաներ: Եթե ԱՄՆ-ն ու Բրիտանիան ընդլայնեն հարձակումների շրջանակը, մենք կհարվածենք տարածաշրջանում տեղակայված նրանց բազաներին»:

Անսարուլլահի անդամներից Աբդուլ Սալամ Ալ Ջահաֆը հայտարարել է. «ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Իսրայելի դաժանությունն անպատասխան չի մնա: Այս պահին Կարմիր ծովում մեծ ճակատամարտ է ընթանում»:

Նշենք, որ ի պատասխան ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հարձակումների,  Եմենի բանակը հրթիռներ է արձակել Կարմիր ծովում գտնվող ագրեսորների նավերի ուղղությամբ:

Եմենի վրա ամերիկյան և բրիտանական օդային հարձակման հետևանքով համաշխարհային շուկայում նավթի գինն աճել է 2,5 տոկոսով: