Արևմտյան դաշինքի մեծ խաղը Կարմիր ծովում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i212268-Արևմտյան_դաշինքի_մեծ_խաղը_Կարմիր_ծովում
Իրան  օրաթերթը գրել է. «Եմենի վրա հարձակման վերաբերյալ որոշում կայացնելու համար Բայդենի կառավարությունը ոչ Կոնգրեսի կարծիքն էր հարցրել, ոչ էլ նույնիսկ տարածաշրջանի արաբական երկրների համաձայնությունն էր ստացել»։ Այս հարձակումներից հետո Բայդենը նույնիսկ բանակին հայտնեց իր լիակատար աջակցությունը և Անսարուլլահին սպառնալիք համարեց աշխարհի համար կենսական նշանակություն ունեցող ջրային երթուղու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2024 13:47 Asia/Tehran
  • Արևմտյան դաշինքի մեծ խաղը Կարմիր ծովում

Իրան  օրաթերթը գրել է. «Եմենի վրա հարձակման վերաբերյալ որոշում կայացնելու համար Բայդենի կառավարությունը ոչ Կոնգրեսի կարծիքն էր հարցրել, ոչ էլ նույնիսկ տարածաշրջանի արաբական երկրների համաձայնությունն էր ստացել»։ Այս հարձակումներից հետո Բայդենը նույնիսկ բանակին հայտնեց իր լիակատար աջակցությունը և Անսարուլլահին սպառնալիք համարեց աշխարհի համար կենսական նշանակություն ունեցող ջրային երթուղու համար:

Իրան պետական ​​թերթը, մեջբերելով Newsweek-ը, հավելեց․ «Այն  իրավիճակում, երբ Բայդենի ուսերին է Գազայում խաղաղ բնակիչների կոտորածի հարցում սիոնիստներին զենքով աջակցելու համար քննադատությունների ու բողոքի ծանր բեռը, իսկ մյուս կողմից՝ մինչև հաջորդ նախագահական ընտրությունները մնացած կարճ ժամանակահատվածում նա ներքին աջակցության կարիքն ունի, Բայդենը էլ ավելի բարձրացրեց իր  ընդդիմադիրների բողոքի ձայնը՝ հաստատելով Եմենի Անսարուլլահի դեմ այս հարձակումը»։

Իրան օրաթերթը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն ​​ներգրավեց նաև Բրիտանիային՝ որպես կոալիցիայի անդամներից մեկը,  միաժամանակ հայտարարելով, որ այս հարձակումներում այս երկրին աջակցել են նաև արևմտյան կոալիցիայի մյուս անդամները, սակայն այս որոշումն իրականացնելով՝ ակամա  մեծ հնարավորություն ընձեռեց Անսարուլլահին: Ամերիկյան NBC լրատվական գործակալությունը գրել է. «Ռազմական գործողությունները ոչ մի կերպ հեշտ լուծում չեն։ Դրանով ԱՄՆ-ն  ​​մեծացրել է Մերձավոր Արևելքում իր ռազմակայանները, ինչպես նաև իր առևտրային նավերն ու ռազմանավերը ռմբակոծելու վտանգը»։