Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ու հայ հավատացյալները նշում են Սուրբ Ծնունդը
(last modified Thu, 18 Jan 2024 15:09:12 GMT )
Հունվար 18, 2024 18:39 Asia/Tehran

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի արքեպիսկոպոս Սևան Ղարիբյանը այսօր ժամանել է Պաղեստինյան ինքնավարության Արևմտյան ափ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննունդը նշելու և Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում պատարագ մատուցելու համար։

«Մենք խաղաղություն ենք ցանկանում, պատերազմ չենք ուզում։ Խաղաղություն բոլոր դավանանքների միջև, ընտանիքների և երկրների միջև», - ասել է սրբազանը։

Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին, բայց Երուսաղեմում, ըստ հաստատված ավանդույթի, հայերն այն նշում են հին տոմարով։

news.am