Մինչև Գազայի պատերազմի ավարտը մենք թույլ չենք տա նավարկել դեպի Իսրայել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i212570-Մինչև_Գազայի_պատերազմի_ավարտը_մենք_թույլ_չենք_տա_նավարկել_դեպի_Իսրայել
Ինչպես հայտնում է Mehr լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Al-Mayadin-ին, Եմենի զինված ուժերը հրապարակելով մի հայտարարություն հաստատել են Ադենի ծոցում ամերիկյան նավի թիրախավորումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2024 13:04 Asia/Tehran
  • Մինչև Գազայի պատերազմի ավարտը մենք թույլ չենք տա նավարկել դեպի Իսրայել

Ինչպես հայտնում է Mehr լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Al-Mayadin-ին, Եմենի զինված ուժերը հրապարակելով մի հայտարարություն հաստատել են Ադենի ծոցում ամերիկյան նավի թիրախավորումը։

Այդ կապակցությամբ Եմենի բանակի խոսնակ Յահյա Սարին հայտարարել է. «Ադենի ծոցում մենք ռազմածովային հրթիռներով թիրախավորել ենք ամերիկյան նավը, և հրթիռն ուղղակիորեն խոցել է նավին»։

Եմենի բանակի խոսնակն ընդգծել է, որ ամերիկյան և բրիտանական հարձակումներին պատասխանն անխուսափելի է։

Եմենի բանակի խոսնակը հավելել է. «Մենք Ադենի ծոցում թիրախավորել ենք ամերիկյան Kim Ranger նավը՝ ծովային հրթիռներով, քանի որ ամերիկյան և բրիտանական հարձակումներին պատասխանն անխուսափելի է, և ցանկացած նոր հարձակում անպատիժ չի մնա»։

Սարին ասել է. «Մենք հաստատում ենք Արաբական և Կարմիր ծովերում նավերի երթևեկությունն ու նավարկությունը բոլոր ուղղություններով, բացառությամբ օկուպացված Պաղեստինի նավահանգիստների, և մենք կհաստատենք նավարկության շարունակությունը բոլոր ուղղություններով, բացառությամբ դեպի օկուպացված Պաղեստինի նավահանգիստների»:

Յահյա Սաարին ընդգծել է. «Դեպի Իսրայել կամ օկուպացված Պաղեստինի նավահանգիստներ մեկնողների նավարկության արգելքը կշարունակվի մինչև ագրեսիայի ավարտը և Գազայի շրջափակման վերացումը»։

Սարին ասել է. «Մենք շարունակում ենք իրականացնել մեր պաշտպանական և հարձակողական ծրագրերը Եմենը պաշտպանելու օրինական իրավունքի շրջանակներում և ընդգծում ենք Գազայի աջակցությունը»։