Գազայում զոհվել են ՄԱԿ-ի ինը աշխատակիցներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i212836-Գազայում_զոհվել_են_ՄԱԿ_ի_ինը_աշխատակիցներ
Ինը մարդ զոհվել է, ևս 75-ը վիրավորվել Գազայի հարավային հատվածում՝ Խան Յունիսում գտնվող ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության շենքի հրետակոծությունից։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 24, 2024 16:14 Asia/Tehran
  • Գազայում զոհվել են ՄԱԿ-ի ինը աշխատակիցներ

Ինը մարդ զոհվել է, ևս 75-ը վիրավորվել Գազայի հարավային հատվածում՝ Խան Յունիսում գտնվող ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության շենքի հրետակոծությունից։

Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է գործակալության տնօրեն Թոմաս Ուայթը։

«Խան Յունիսի ուսումնական կենտրոնի վրա կատարված հարձակման ժամանակ երկու տանկային արկերով հարվածել են շենքին, որտեղ գտնվում է 800 մարդ։ Կա 9 զոհ և 75 վիրավոր»,- հայտնել է Ուայթը։

Ավելի վաղ ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության տնօրենը հայտնել էր, որ ևս մեկ հարված էր հասցվել Խան Յունիսում գտնվող կենտրոնին, որտեղ 10 հազար տեղահանվածներ են ապաստանել։