Եմենի Անսարալլահը խոցել է ամերիկյան ռազմանավ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i212848-Եմենի_Անսարալլահը_խոցել_է_ամերիկյան_ռազմանավ
Եմենի Անսարալլահը խոցել է ամերիկյան ռազմանավ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 25, 2024 11:01 Asia/Tehran
  • Եմենի Անսարալլահը խոցել է ամերիկյան ռազմանավ

Եմենի Անսարալլահը խոցել է ամերիկյան ռազմանավ։

Եմենի ԶՈՒ խոսնակ Յահյա Սարին հայտարարել է. «Չորեքշաբթի օրը, ամերիկյան  երկու առևտրային նավերին այդ երկրի ռազմանավերի աջակցելու ընթացքում, Ադենի ծոցում և Բաբ ալ-Մանդաբում բախվեցինք ամերիկյան ռազմանավերի հետ: Բախման արդյունքում, ամերիկյան ռազմանավն ուղղակիորեն թիրախավորվեց, իսկ երկու առևտրային նավերը հեռացան տարածքից»։

Նա նշել է, որ Եմենի ԶՈՒ բալիստիկ հրթիռների մի մասը խոցել է թիրախները, չնայած դրանք որսալու ամերիկացիների ջանքերին:

Չորեքշաբթի օրն ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, վերջին երկու շաբաթվա ընթացքում հինգերորդ անգամ, հարձակվել են Եմենի վրա: 

Նույն օրն Անսարալահի պաշտոնական կայքը հայտնել է, որ ամերիկյան և բրիտանական ուժերը ռմբակոծել են Եմենի մայրաքաղաք Սանան և որոշ նահանգներ։