Գազայի հատվածի տարբեր շրջաններում շարունակվում են բախումները
Սիոնիստական ռեժիմը գնդակոծել է Գազայի հատվածից հարավ գտնվող Խան Յունիս քաղաքը։
Խան Յունիս քաղաքի տարբեր շրջանների վրա սիոնիստ զավթիչների հրետանային հարձակումների հետևանքով ավերվել են պաղեստինցիների մեծ թվով բնակարաններ։
Սիոնիստական ռեժիմի զինվորականները հրետանային հարձակումներով թիրախավորել են Խան Յունիս քաղաքի Նասեր հիվանդանոցի շրջակայքը։
Այսօր վաղ առավոտյան (երեքշաբթի) իսրայելական բանակի հրետանին ծանր կրակ է բացել Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի տարբեր շրջանների դեմ։
Վերջին մի քանի օրերին Սիոնիստական ռեժիմի զինվորականները պաշարել են Խան Յունիսի կենտրոնում գտնվող Նասեր հիվանդանոցը՝ թույլ չտալով բուժանձնակազմին և տեղահանված ու վիրավոր պաղեստինցիներին լքել այս հիվանդանոցի տարածքը։
Սիոնիստական ռեժիմը, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին զանգվածային ջարդ է իրականացրել անպաշտպան և ճնշված Պաղեստինի ժողովրդի դեմ, և Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ միջազգային հանրության և իրավապաշտպան կառույցների լռությունը պատճառ է դարձել այս անօրինական ռեժիմի ռազմական մեքենան շարունակի կոտորել պաղեստինցի կանանց և երեխաներին։
Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակման և այս տարածաշրջանի ենթակառուցվածքների ոչնչացման պայմաններում Գազայի ճնշված ժողովուրդը հայտնվել է ճգնաժամային իրավիճակում։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին Գազայի հատված Իսրայելի ռազմական ներխուժման մեկնարկից ի վեր նահատակվել են 26422 և վիրավորվել՝ 65087 պաղեստինցիներ։