ԱՄՆ-ն ու Բրիտանիան շարունակում են հրթիռակոծել Եմենը
(last modified Thu, 01 Feb 2024 06:56:47 GMT )
Փետրվար 01, 2024 10:26 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ու Բրիտանիան շարունակում են հրթիռակոծել Եմենը

Չորեքշաբթի օրը ԶԼՄ-ները հաղորդել են Եմենի վրա ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ավիահարձակումների վերսկսման մասին։

Եմենի «Ալ Մասիրա» գործակալությունը հաղորդել է, որ հարձակման է ենթարկվել Սաադա նահանգի հյուսիսային շրջանը։ 

Եմենի Անսարալլահ շարժման քաղաքական գրասենյակի անդամ Աբդուլ Մալիք Ալ-Աջրին ավելի վաղ հայտարարել էր․ «Լարվածության աճը և մեր դեմ հարձակումները չեն լուծի Կարմիր ծովի ճգնաժամը և Եմենին չեն ստիպի հրաժարվել Պաղեստինին աջակցելուց»։

Անդրադառնալով Եմենի դեմ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հարձակումներին, նա նշել էր․ «ԱՄՆ-ն վտանգել է Կարմիր ծովի անվտանգությունը։ Միայն իսրայելական նավերին կամ  ռեժիմի համար ապրանքներ տեղափոխող նավերին է արգելված է անցնել այս ծովով, սակայն ԱՄՆ-ը փորձում է սրել վիճակը և արգելքը տարածել բոլոր նավերի վրա»: