ԱՄՆ-ն ու Բրիտանիան շարունակում են հրթիռակոծել Եմենը
Չորեքշաբթի օրը ԶԼՄ-ները հաղորդել են Եմենի վրա ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ավիահարձակումների վերսկսման մասին։
Եմենի «Ալ Մասիրա» գործակալությունը հաղորդել է, որ հարձակման է ենթարկվել Սաադա նահանգի հյուսիսային շրջանը։
Եմենի Անսարալլահ շարժման քաղաքական գրասենյակի անդամ Աբդուլ Մալիք Ալ-Աջրին ավելի վաղ հայտարարել էր․ «Լարվածության աճը և մեր դեմ հարձակումները չեն լուծի Կարմիր ծովի ճգնաժամը և Եմենին չեն ստիպի հրաժարվել Պաղեստինին աջակցելուց»։
Անդրադառնալով Եմենի դեմ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հարձակումներին, նա նշել էր․ «ԱՄՆ-ն վտանգել է Կարմիր ծովի անվտանգությունը։ Միայն իսրայելական նավերին կամ ռեժիմի համար ապրանքներ տեղափոխող նավերին է արգելված է անցնել այս ծովով, սակայն ԱՄՆ-ը փորձում է սրել վիճակը և արգելքը տարածել բոլոր նավերի վրա»: