Սիոնիստական ռեժիմի հարձակումը Սիրիայի արևմտյան շրջանների վրա
Al-Mayadeen լրատվական ալիքը չորեքշաբթի առավոտյան հայտնել է, որ Սիոնիստական ռեժիմը կրկին հարձակվել է Սիրիայի արեւմուտքում գտնվող Հոմս քաղաքի վրա։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Al-Mayadeen-ը ավելի մանրամասն չի նշել այս հարձակման և թիրախավորված տարածքների մասին:
Մի քանի ժամ առաջ Հոմս նահանգի տարբեր շրջաններ, այդ թվում՝ Ալ-Ուրաս եւ Ալ-Ղասիր շրջանի արվարձանները ենթարկվել են Սիոնիստական ռեժիմի կործանիչների հարձակմանը:
Այդ մասին սիրիացի զինվորականներից մեկը սիրիական պաշտոնական լրատվական գործակալությանը հայտնել է, որ չորեքշաբթի կեսգիշերին տեղական ժամանակով ժամը 00:30-ի սահմաններում իսրայելական թշնամին հյուսիսից մի քանի հրթիռներով հարձակվել է Հոմսի նահանգի շրջանների կենտրոնների վրա, իսկ բանակի հակաօդային պաշտպանությունը, հակադարձելով այդ հրթիռներին, ոչնչացրել է նրանց մեծ մասը։
Այս զիվորական պաշտոնյան, ում անունը չի նշվում, հավելել է, որ այս հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են նաև մի շարք սիրիացի խաղաղ բնակիչներ և նյութական վնասներ են հասցվել հասարակական և անձնական գույքին։
Սիոնիստական ռեժիմը թիրախ է դարձրել նաև Հոմսի հարավում գտնվող Տեխնիկական ծառայությունների վարչության արտադրամասը:
Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է մեկ կին, վիրավորվել 7-ը մարդ։