Պայթյուն Սիրիայի արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում
Փետրվար 08, 2024 06:49 Asia/Tehran
Այսօր առավոտյան ԶԼՄ-ները հայտնել են, որ Սիրիայի Դեյր Զոր արվարձանի ալ-Օմար նավթահանքում գտնվող ամերիկյան ռազմաբազայում մի քանի պայթյուն է որոտացել։
Պայթյունների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Հոկտեմբերի 7-ին Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի պատերազմի մեկնարկից հետո, Իրաքի իսլամական դիմադրությունը տասնյակ հարձակումներ է իրականացրել Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների դեմ։
Խմբավորումը հայտարարել է, որ շարունակելու է թիրախավորել ամերիկյան օկուպանտ ուժերի բազաները։
Պիտակ