Անսարալլահը հայտարարել է, որ շարունակելու է աջակցել Գազայի ժողովրդին
Անսարալլահի խոսնակը հայտարարել է, որ Եմենի դեմ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հարձակումները չեն ստիպի այդ երկրին դադարել աջակցել Գազյաի ոժղովրդին, ինչպես նաև չեն ապահովի իսրայելական նավերի անվտանգությունը։
ԻՌՆԱ-ի հաղորդմսմբ՝ X սոցիալական ցանցում արած գրառման մեջ, Մուհամմադ Աբդուլսալամը նշել է․ «Հոդեյդա նահանգի վրա ամերիկյան և բրիտանական զինված ուժերի հարձակումը Եմենի ինքնիշխանության և միջազգային օրենքների խախտում է։ Այդ ագրեսիան սպառնում է Կարմիր ծովում, Արաբական ծովում և Ադենի ծոցում միջազգային նավագնացության անվտանգությանը»։
Հինգշաբթի օրն ամերիկյան ու բրիտանական ուժերը ավիահարվածներ են հասցրել Եմենի Հոդեյդա նահանգի Ալ-Սալիֆ քաղաքի Ռաս Իսա շրջանում գտնվող Ալ-Զաբրա թաղամասին։
Հարձակումից հետո Եմենի բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամմեդ Ալի ալ-Հութին հայտարարել է, որ բոլոր օտարերկրյա նավերը պետք է հեռանան Կարմիր ծովից, իսկ Եմենի վրա հարձակումները դադարեցվեն:
Եմենի բանակը հայտարարել է, որ քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները Գազայի դեմ, իսրայելական նավերը և դեպի օկուպացված տարածքներ լողացող բոլոր նավերը Կարմիր ծովում թիրախավորվելու են։
Հայտարարության մեջ ասված է, որ այլ երկրների բոլոր նավերը Կարմիր ծովով ու Ադենի ծոցով կարող են անցնել ազատ ու անվտանգ։