Լիբանանյան Հեզբոլլահի հրթիռային հարձակումը Սիոնիստական ռեժիմի լրտեսական օբյեկտների վրա
Լիբանանի իսլամական դիմադրությունը իր հարձակումների ժամանակ ոչնչացրել է Սիոնիստական ռեժիմի լրտեսական օբյեկտների ու տեխնիկայի մի մասը:
Լիբանանի Հեզբոլլահը կիրակի օրը հայտարարություն է տարածել, որ Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդին և նրանց խիզախ ու արժանապատիվ դիմադրությանը աջակցելու նպատակով իսլամական դիմադրության մարտիկները համապատասխան զենքերով թիրախավորել են Սիոնիստական ռեժիմի լրտեսական օբյեկտներն ու տեխնիկան՝ Քաֆար-Շուբայի բլուրներում գտնվող «Ռոյսաթ ալ-Ալամ» ռազմաբազայում և Շեբաայի ֆերմաներում։
Համաձայն այս հաղորդման, կիրակի օրը Սիոնիստական ռեժիմը հրետանային հարձակումներ է իրականացրել Քաֆար-Շուբա քաղաքի շրջակայքում գտնվող «Ալբորջ» շրջանի վրա և Մերկավա տանկերով թիրախավորել է Քաֆարքիլա ավանի հյուսիսային թաղամասը։
Անցած մի քանի ամիսներին Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի իրականացրած սարսափելի հանցագործություններից և այս տարածաշրջանում մեծ թվով պաղեստինցիների սպանություններից հետո, Լիբանանի Հեզբոլլահը թիրախավորել է այս ռեժիմի ռազմական դիրքերը պաղեստինյան գրավյալ տարածքների հյուսիսում և այս հանգամանքը սարսափ է առաջացրել այս տարածքներում ապրող սիոնիստների մոտ։
Մինչ այժմ տասնյակ հազարավոր սիոնիստներ, դիմադրության հարձակումների վախից, հեռացել են Լիբանանի սահմանների մոտ գտնվող բնակավայրերից։