Սիոնիստների դիրքերի թիրախավորումը Քասամ գումարտակների կողմից
Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումներին զուգահեռ պաղեստինյան դիմադրության մարտիկները հրթիռներով թիրախ են դարձրել նաեւ Երուսաղեմը զավթած ռեժիմի ուժերին։
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ռազմական ճյուղի «Քասամ» գումարտակները Խան Յունիս քաղաքի հաղորդակցական առանցքներում «Յասին 105» և «TBG» հրթիռներով թիրախավորել են Սիոնիստական ռեժիմի զինվորներին։
Լիբանանյան Հեզբոլլահ շարժումը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ. -Գազայի հատվածում հաստատուն պաղեստինյան ազգին և այս հողի դիմադրությանն աջակցելու, ինչպես նաև Ալ-Նաբաթիա և Ալ-Սվանահ երկու քաղաքների դեմ իրականացված ոճրագործությանը հակադարձելով, Իսլամական դիմադրության մարտիկները թիրախ են դարձրել Սիոնիստական Կիրյաթ Շմունա քաղաքը՝ տասնյակ «Կատյուշա» հրթիռներով։
Լիբանանի իսլամական դիմադրությունը հայտարարեց, որ սիոնիստական թշնամու դեմ դիմադրության մարտիկների գործողությունների թիվը մինչ այժմ հասել է 1038 գործողության։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը նույնպես հայտարարել է, որ Նասեր հիվանդանոցի գեներատորները խափանվել են, և այս հիվանդանոցի էլեկտրաէներգիան ամբողջությամբ անջատվել է։
Գազայում Պաղեստինի առողջապահության նախարարությունը նաև կոչ է արել բոլոր միջազգային կազմակերպություններին անհապաղ միջամտել Նասերի հիվանդանոցի հիվանդների և բուժանձնակազմի կյանքը փրկելու համար: