Շարունակվում են Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i214382-Շարունակվում_են_Գազայի_հատվածում_Սիոնիստական_ռեժիմի_հանցագործությունները
Ըստ Iran Press լրատվական գործակալության, Ուրբաթ օրը սիոնիստ զինվորականները պաղեստինցիներին թույլ չեն տվել մուտք գործել Ալ-Աքսա մզկիթ, իսկ նրանք, ովքեր փորձել են մտնել այս մզկիթ, հարձակման են ենթարկվել մահակներով ու արցունքաբեր գազով,  և  նրանցից մի քանիսը ձերբակալվել են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2024 13:46 Asia/Tehran
  • Շարունակվում են Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները

Ըստ Iran Press լրատվական գործակալության, Ուրբաթ օրը սիոնիստ զինվորականները պաղեստինցիներին թույլ չեն տվել մուտք գործել Ալ-Աքսա մզկիթ, իսկ նրանք, ովքեր փորձել են մտնել այս մզկիթ, հարձակման են ենթարկվել մահակներով ու արցունքաբեր գազով,  և  նրանցից մի քանիսը ձերբակալվել են։

 

Մոտենալով սուրբ Ռամադան ամսվան, այս հարձակումներն ու սահմանափակումները սաստկացել են։ Այս տարի Սիոնիստական ​​ռեժիմը Ալ-Աքսա մզկիթ մուտք գործելու ավելի խիստ հսկողություն ու սահմանափակում է սահմանել, քան նախորդ տարիներին։

Վերջին 24 ժամում Սիոնիստական ​​ռեժիմի զինվորները հարձակվել են Հեբրոնի հարավում գտնվող Ալ-Թավանահ գյուղի վրա։

Սիոնիստական ​​ռեժիմի բանակի հարձակումները Գազայի հատվածի տարբեր հատվածների վրա շարունակվում են, մինչդեռ այս գոտու հյուսիսում գտնվող Ջաբալիա ճամբարում սաստկացել է սովն ու  սննդի պակասը։

Սիոնիստ օկուպանտները շարունակում են խոչընդոտել մարդասիրական օգնության մուտքն այս ճամբար, որպեսզի ստիպեն Գազայի հատվածի հյուսիսում գտնվող անմեղ պաղեստինցիներին արտագաղթել դեպի այս հատվածի հարավային մասեր։

Այս կապակցությամբ Պարենի համաշխարհային ծրագրի կազմակերպության ղեկավար Սամեր Աբդուլ Ջաբերն ընդգծել է, որ Գազայի հատվածում 500 հազար մարդ սովի վտանգի տակ է։

Աբդուլ Ջաբերն ընդգծել է, որ Գազայի հատվածին խիստ անհրաժեշտ են հրադադար և հակամարտության դադարեցումը։

Մինչդեռ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որ Խան Յունիս քաղաքի Նասերի հիվանդանոցը դեռևս շրջափակված է սիոնիստական ​​բանակի կողմից, և նրանք չենք կարողանում ընդունել հիվանդներին ու վիրավորներին․ Իրավիճակը ծայրահեղ ծանր է։