Սիոնիստ զինվորները խոստովանում են Գազայի պատերազմում իերնց ձախողումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i214642-Սիոնիստ_զինվորները_խոստովանում_են_Գազայի_պատերազմում_իերնց_ձախողումը
Մի խումբ սիոնիստ զինվորներ խոստովանել են, որ Գազայի պատերազմում իրանց գործողությունների ձախողումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 29, 2024 13:28 Asia/Tehran
  • Սիոնիստ զինվորները խոստովանում են Գազայի պատերազմում իերնց ձախողումը

Մի խումբ սիոնիստ զինվորներ խոստովանել են, որ Գազայի պատերազմում իրանց գործողությունների ձախողումը։

ԻՍՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Խան Յունեսի զինվորներից մեկն ընդգծելով, որ ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը բարդ է լինելու, ասել է․ «Զինվորներից շատերն անհանգստանում են, որ մարտավարական հաղթանակները չեն հանգեցնի Գազայի հատվածում կայուն հաղթանակի»:

Խան Յունիսում Սիոնիստական ռեժիմի բանակի 98-րդ բրիգադի հրամանատարն ասել է. «Իսրայելի բանակի համար ամենաբարդ խնդիրներից մեկը ՀԱՄԱՍ-ի գրոհայիններին թունելներից հեռացնելն է»։

Իսրայելի ռադիոն հաղորդում է, որ Գազայի հատվածում պատերազմի շարունակման հետևանքով զոհերի և ֆինանսական խոշոր կորուստների պատճառով, ռեժիմի բանակում ճգնաժամ է առաջացել, իսկ «Ջիֆաթի» բրիգադի 9 զինվոր ազատվել է ծառայությունից՝ հրամանատարների հրամանները չկատարելու պատճառով։

Հաղորդման մեջ նշում է, որ պատերազմում ստացած ֆիզիկական ու հոգեբանական վնասվածքների հետևանքով, զինվորները զայրացած են, ու պատերազմի շարունակմանը։ Նշվում է նաև, որ զինվորներից շատերը դիմել են վերականգնողական կենտրոններ՝ համապատասխան բուժում ստանալու նպատակով։

«Հաարեց» օրաթերթը գրել է․ «Իսրայելցի զինվորները բավարար չափով չեն հանգստացել՝ ֆիզիկական և հոգեկան վիճակը բարելավելու համար։ Գազայում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր «Ջիֆաթի»  բրիգադը մեծ թվով զինվորներ է կորցրել»։ 

Սիոնիստական ռեժիմի բազմաթիվ պաշտոնական լրատվամիջոցներ և պաշտոնյաներ խոստովանել են, որ զինվորների շրջանում զոհերի թիվն աճում է, շատերը վիրավոր են, մի մասի մոտ առաջացել են հոգեբանական խնդիրներ։