Սիոնիստ զինվորները խոստովանում են Գազայի պատերազմում իերնց ձախողումը
Մի խումբ սիոնիստ զինվորներ խոստովանել են, որ Գազայի պատերազմում իրանց գործողությունների ձախողումը։
ԻՍՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Խան Յունեսի զինվորներից մեկն ընդգծելով, որ ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը բարդ է լինելու, ասել է․ «Զինվորներից շատերն անհանգստանում են, որ մարտավարական հաղթանակները չեն հանգեցնի Գազայի հատվածում կայուն հաղթանակի»:
Խան Յունիսում Սիոնիստական ռեժիմի բանակի 98-րդ բրիգադի հրամանատարն ասել է. «Իսրայելի բանակի համար ամենաբարդ խնդիրներից մեկը ՀԱՄԱՍ-ի գրոհայիններին թունելներից հեռացնելն է»։
Իսրայելի ռադիոն հաղորդում է, որ Գազայի հատվածում պատերազմի շարունակման հետևանքով զոհերի և ֆինանսական խոշոր կորուստների պատճառով, ռեժիմի բանակում ճգնաժամ է առաջացել, իսկ «Ջիֆաթի» բրիգադի 9 զինվոր ազատվել է ծառայությունից՝ հրամանատարների հրամանները չկատարելու պատճառով։
Հաղորդման մեջ նշում է, որ պատերազմում ստացած ֆիզիկական ու հոգեբանական վնասվածքների հետևանքով, զինվորները զայրացած են, ու պատերազմի շարունակմանը։ Նշվում է նաև, որ զինվորներից շատերը դիմել են վերականգնողական կենտրոններ՝ համապատասխան բուժում ստանալու նպատակով։
«Հաարեց» օրաթերթը գրել է․ «Իսրայելցի զինվորները բավարար չափով չեն հանգստացել՝ ֆիզիկական և հոգեկան վիճակը բարելավելու համար։ Գազայում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր «Ջիֆաթի» բրիգադը մեծ թվով զինվորներ է կորցրել»։
Սիոնիստական ռեժիմի բազմաթիվ պաշտոնական լրատվամիջոցներ և պաշտոնյաներ խոստովանել են, որ զինվորների շրջանում զոհերի թիվն աճում է, շատերը վիրավոր են, մի մասի մոտ առաջացել են հոգեբանական խնդիրներ։