Լիբանանի Հեզբոլլահի նոր հարձակումը Իսրայելի ցեղասպան ռեժիմի բանակի դիրքերի վրա
Լիբանանի Հեզբոլլահը հրթիռակոծել է Իսրայելի ցեղասպան ռեժիմի բանակի դիրքերն ու ռազմակայանները «Ալ Ռամթայում» և «Զաբադայնում»՝ Շաբաայի գրավյալ ագարակներում։
«Շահաբ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Հեզբոլլահի կողմից հինգշաբթի օրը Լիբանանում իրականացված հրթիռային հարձակումները հայտարարվել են որպես պատասխան գործողություն հարավային Լիբանանում գտնվող «Բեյթ Լեյֆ» և «Ռամիյա» քաղաքների և «Բենթ Ջբեյլ» և «Էյնատա» ավանների վրա Սիոնիստական ռեժիմի բանակի հրետանային հարձակումներին։
Ի դեպ Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հայտնել են Հայֆայի ծոցում իսրայելական բանակի պաշտպանական համակարգի ակտիվացման և երկնքում կասկածելի առարկա հայտնաբերվելուց հետո պայթյունի ձայն լսվելու մասին։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ սա առաջին անգամ է, որ ահազանգի ձայնը լսվել է Հայֆայի ծոցում։
«Ալ-Մայադին» հեռուստաալիքը հայտնել է նաեւ Լիբանանի հարավում գտնվող Ալ-Լաբունա քաղաքի մոտ սիոնիստական բանակի անօդաչու թռչող սարքի կործանման մասին։
Ավելի վաղ Լիբանանի իսլամական դիմադրությունը առնվազն 10 հրթիռով թիրախավորել էր Սիոնիստական ռեժիմի բանակի «Ջալ ալ- Ալամ» բազան, որը գտնվում է օկուպացված Պաղեստինի հյուսիսում։
Պաղեստինյան դիմադրության խմբերի մարտիկների կողմից հոկտեմբերի 7-ին «Ալ-Աքսա փոթորիկ» գործողությունը մեկնարկելով, լիբանանյան Հեզբոլլահի իսլամական դիմադրության մարտիկները Պաղեստինի հյուսիսում սիոնիստական բանակի մեծ մասին զբաղեցնելու և Գազայում Դիմադրության նկատմամբ ճնշումը նվազեցնելու նպատակով ամենօրյա ու ծանր գործողություններ է իրականացրել Պաղեստինի տարածքում Սիոնիստական ռեժիմի դեմ։