Պաղեստինցի Ռանիան 11 տարի անց երկվորյակներ ունեցավ. Իսրայելը սպանեց երկուսին էլ
Գազայում շարունակելով իր հանցագործությունները, Իսրայելը նահատակեց 2 նորածին երկվորյակ երեխաների։
Վասամն ու Նաիմը, ովքեր ծնվել էին Գազայի պատերազմի սկսվելուց մի քանի շաբաթ անց, հուղարկավորվեցին կիրակի օրը։
Վասամի և Նաիմի մայրը տասնմեկ տարի անց երեխա է ունեցել։
Այս 2 երեխաների մայրը՝ Ռանիա Աբուանզան ասել է. «Մայրանալու երազանքն իրականացնելու համար անցել է անպտղության մի քանի բուժումներ»։
Վասամը և Նաիմը, որոնք դեռ 6 ամսական չէին, 14 մարդկանց թվում էին, ովքեր նահատակվել են կիրակի վաղ առավոտյան Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակման ժամանակ։
Ըստ վերջին տեղեկությունների՝ Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է ավելի քան 30 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ 70 հազարը։