Ղուրանը՝ պաղեստինցիներին մխիթարող և տոկունություն պարգևող
Մարտ 13, 2024 12:50 Asia/Tehran
Պաղեստինցի լրագրող Ռաբի Աբու Նաղիրան Instagram-ի իր գրառման մեջ բարձր է գնահատել Ռաֆահի երեխաների ջանքերը՝ անգիր անելու Սուրբ Ղուրանը, չնայած պատերազմի ծանր պայմաններին:
Աբու Նաղիրան այս գրառման մեջ գրել է. «Օկուպանտների կողմից մզկիթների ռմբակոծումից հետո, Ռամադան ամսվա գալուն պես, Ռաֆահի արևմուտքում գտնվող վրանում տեղահանված երեխաները, Ղուրանի ուսուցչի ներկայությամբ, որը Խան Յունիսի փախստականներից է, իսրայելցիների կողմից շրջափակման պայմաններում շարունակում են անգիր անել Սուրբ Ղուրանը»:
Նշենք, որ Պաղեստինում սուրբ Ռամադան ամսվա մեկնարկով, Գազայի հատվածում պատերազմի տեղահանվածները Սուրբ Ղուրանի ընթերցանությամբ են դիմավորել Աստծուն ծառայելու հոգևոր այս ամիսը։