Օկուպացված տարածքներում անցկացվել են բողոքի ցույցեր՝ ընդդեմ Նեթանյահուի կաբինետի
Մարտ 17, 2024 06:57 Asia/Tehran
Շաբաթ օրը ԶԼՄ-ները հաղորդել են Թել Ավիվում, բռնագրավված Երուսաղեմում և Հայֆայում Նեթանյահուի կաբինետի դեմ բողոքի ցույցերի անցկացման մասին։
Թել Ավիվում ցոււցարարները հավաքվել են Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարության դիմաց և պահանջել ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերել և փոխանակել գերիներին։ Ցույցին մասնակցած իսրայելցի գերիների հարազատները փակել են Այալոն փողոցը։
Օկուպացված Երուսաղեմում ցուցարարները շրջափակել են Նեթանյահուի ավտոշարասյունը։
Իսկ Հայֆայում կայացած ցույցի մասնակիցները պահանջել են անհապաղ համաձայնություն կնքել Գազայի դիմադրության հետ՝ գերիներին փոխանակելու վերաբերյալ: