Գազայում այլևս նորմալ չափի երեխաներ չեն ծնվում. Սիոնիզմի քաղաքակրթության վտանգը
ՄԱԿ-ը՝ մտահոգություն հայտնելով պաղեստինցի մայրերի և նորածինների վիճակի վերաբերյալ հայտարարել է. «Բժիշկներն այլևս Գազայի հատվածում նորմալ չափի երեխաներ չեն տեսնում»:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ալենը Գազա այցելությունից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Գազայում անմարդկային իրավիճակը մղձավանջ է դարձել պաղեստինցի մայրերի համար, ովքեր փոքրիկ ու հիվանդ երեխաներ են լույս աշխարհ բերում։
Դոմինիկ Ալենը հավելել է, որ ավերված Գազայի հատվածում օրական 180 կին ծննդաբերում է՝ տառապելով սովից և ջրից: Նա ասել է, որ մայրերի թերսնման և հարմարությունների բացակայության պատճառով երեխաների մեծ տոկոսը մահացած է ծնվում կամ նրանք մահանում են կյանքի առաջին րոպեներին:
ՄԱԿ-ի այս պաշտոնյան դատապարտելով սիոնիստական իշխանությունների մերժումը UNFPA-ի կողմից տրամադրված հատուկ օգնության փաթեթների մուտքը Գազա, ասաց. «Այն, ինչ ես տեսա Գազայում, ավելի մեծ մղձավանջ է, քան հումանիտար ճգնաժամը, սա «մարդկայնության» ճգնաժամ է»: