Ինչո՞վ է ԱՄՆ-ն փորձում արդարացնել իր ներկայությունն Իրաքում 
https://parstoday.ir/hy/news/west_asia-i215550-Ինչո_վ_է_ԱՄՆ_ն_փորձում_արդարացնել_իր_ներկայությունն_Իրաքում
Իրաքի հասարակությունը կարծում է, որ երկրի տարածքում ԻԼԻՊ-ի տեղաշարժերի ակտիվացումն իր օկուպացիոն ներկայությունը շարունակելու ԱՄՆ-ի ծրագրի մաս է կազմում։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2024 13:56 Asia/Tehran
  • Ինչո՞վ է ԱՄՆ-ն փորձում արդարացնել իր ներկայությունն Իրաքում 

Իրաքի հասարակությունը կարծում է, որ երկրի տարածքում ԻԼԻՊ-ի տեղաշարժերի ակտիվացումն իր օկուպացիոն ներկայությունը շարունակելու ԱՄՆ-ի ծրագրի մաս է կազմում։ 

Չնայած իրաքյան և ամերիկյան իշխանությունների միջև պաշտոնական համաձայնությանը, ամերիկյան ուժերը շարունակում են մնալ Իրաքում և խախտել այդ երկրի խորհրդարանի ընդունած բանաձևը, որը պահանջում է բոլոր օտարերկրյա ուժերի դուրսբերումը երկրից:
Իրաքում ԱՄՆ-ի ներկայության համար լավագույն պատրվակն ԻԼԻՊ-ի դեմ պայքարն է։ Հետևաբար Իրաքի ժողովուրդն ու փորձագետները կարծում են, որ երկրում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներն ու պայթյունները, որոնք իրականացրել է ԻԼԻՊ-ը,  ԱՄՆ-ի ծրագրի մաս են կազմում։   
Իրաքցի փորձագետ  Քազիմ ալ-Հաջն ասում է երկրում գործող ահաբեկիչները շարժվում են ըստ ամերիկացի զինվորականների հրամանների։ Նա նշել է, որ ահաբեկչության հետ կապված բոլոր  սպառնալիքներն Իրաքում կվերջանան օտար ուժերի, հատկապես ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո։
Ալ-Հաջն Իրաքում տեղակայված ամերիկյան ուժերին անվանել է օկուպանտներ և հավելել, որ այդ օկուպանտներն Իրաքում տեղակայել են ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի հետ կապված լրտեսական խմբեր։ 
Իրաքի շիաների համակարգող շրջանակի անդամ Ջաբբար ալ-Մաամորին զգուշացրել է  ամերիկացի ահաբեկիչների զինվորների կասկածելի տեղաշարժերի մասին, նշելով, որ խոսքը գնում է Իրաքի անվտանգության ոլորտում Վաշինգտոնի բացասական դերի, ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերած աջակցության մասին քաղաքական ասպարեզում ակնհայտ միջամտության մասին։