Ինչո՞վ է ԱՄՆ-ն փորձում արդարացնել իր ներկայությունն Իրաքում
Իրաքի հասարակությունը կարծում է, որ երկրի տարածքում ԻԼԻՊ-ի տեղաշարժերի ակտիվացումն իր օկուպացիոն ներկայությունը շարունակելու ԱՄՆ-ի ծրագրի մաս է կազմում։
Չնայած իրաքյան և ամերիկյան իշխանությունների միջև պաշտոնական համաձայնությանը, ամերիկյան ուժերը շարունակում են մնալ Իրաքում և խախտել այդ երկրի խորհրդարանի ընդունած բանաձևը, որը պահանջում է բոլոր օտարերկրյա ուժերի դուրսբերումը երկրից:
Իրաքում ԱՄՆ-ի ներկայության համար լավագույն պատրվակն ԻԼԻՊ-ի դեմ պայքարն է։ Հետևաբար Իրաքի ժողովուրդն ու փորձագետները կարծում են, որ երկրում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներն ու պայթյունները, որոնք իրականացրել է ԻԼԻՊ-ը, ԱՄՆ-ի ծրագրի մաս են կազմում։
Իրաքցի փորձագետ Քազիմ ալ-Հաջն ասում է երկրում գործող ահաբեկիչները շարժվում են ըստ ամերիկացի զինվորականների հրամանների։ Նա նշել է, որ ահաբեկչության հետ կապված բոլոր սպառնալիքներն Իրաքում կվերջանան օտար ուժերի, հատկապես ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո։
Ալ-Հաջն Իրաքում տեղակայված ամերիկյան ուժերին անվանել է օկուպանտներ և հավելել, որ այդ օկուպանտներն Իրաքում տեղակայել են ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի հետ կապված լրտեսական խմբեր։
Իրաքի շիաների համակարգող շրջանակի անդամ Ջաբբար ալ-Մաամորին զգուշացրել է ամերիկացի ահաբեկիչների զինվորների կասկածելի տեղաշարժերի մասին, նշելով, որ խոսքը գնում է Իրաքի անվտանգության ոլորտում Վաշինգտոնի բացասական դերի, ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերած աջակցության մասին քաղաքական ասպարեզում ակնհայտ միջամտության մասին։