Իրաքի Դիմադրությունն ԱԹՍ-ով հարձակում է իրականացրել Թել Ավիվի էլեկտրակայանի վրա
(last modified Thu, 21 Mar 2024 06:19:34 GMT )
Մարտ 21, 2024 09:49 Asia/Tehran
  • Իրաքի Դիմադրությունն ԱԹՍ-ով հարձակում է իրականացրել Թել Ավիվի էլեկտրակայանի վրա

Իրաքի Իսլամական Դիմադրությունը հայտարարել է, որ ԱԹՍ-ով հարձակում է իրականացրել Թել Ավիվի էլեկտրակայանի վրա։

ԻՌՆԱ-ն, հղում անելով «Ալ-Մայադին»-ին, հաղորդում է, որ Իրաքի Դիմադրության ուժերի հայատարարության համաձայն՝ ի աջակցություն Գազայի ժողովրդի, այսօր առավոտյան թիրախավորել է Թել Ավիվի էլեկտրակայանը։

Չորեքշաբթի օրը խմբավորումը հարձակում էր իրականացրել Թել Ավիվի մերձակայքում տեղակայված Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։

Իրաքի Իսլամական Դիմադրությունն ի աջակցություն պաղեստինյան Դիմադրության և դատապարտելով Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին ԱՄՆ-ի համակողմանի աջակցությունը, բազմիցս թիրախավորել է Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան բանակի բազաները։

2023թ հոկտեմբերի 7-ին «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո սիոնիստական բանակը հարձակումներ է իրականացրել Գազայի հատվածի դեմ, ինչի հետևանքով ավելի քան 30 հազար պաղեստինցի նահատակվել է։ Զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են։