X ցանցի օգտատերերի 10 ընտրված գրառում Իսրայելի խելագար հարձակման մասին
X սոցիալական ցանցի (նախկին Twitter) ակտիվիստներն արձագանքել են Իսրայելի խելագարությանը Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա հարձակվելու հարցում։ Այս նյութի մեջ դուք կտեսնեք տասը ընտրված թվիթ.
1. ԱՄՆ-ն Իսրայելի մատակարարն է
Ամերիկացի լրագրող և X սոցիալական ցանցի ակտիվիստ Անդրե Դեյմոնն (Andre Damon) իր թվիթում Ամերիկան ներկայացրել է որպես Իսրայելի մշտական աջակից։
Անդրե Դեյմոնը գրել է.
«Այսօր Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերին հարցրել են, թե ինչու է ԱՄՆ-ն Իսրայելին 2000 ֆունտանոց ռումբեր տրամադրել, մինչդեռ Գազան արդեն ոչնչացվում է։
Միլլերը պատասխանել է, որ Իսրայելին ռումբեր են պետք Իրանի դեմ պայքարելու համար։
Դա տեղի ունեցավ այն նույն օրը, երբ Իսրայելը ռմբակոծեց Իրանի դեսպանատունը»։
2. Իրանի վճռական պատասխանի անհրաժեշտությունը
Իրանա-լիբանանցի գրող Ղանան «X» սոցիալական ցանցում իր թվիթում պահանջել է Իրանի վճռական արձագանքը Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին։
Ղանան գրել է.
«Անվտանգության բացահայտ պատերազմում պետք է ամեն ինչ սպասել, բայց երբեմն պետք է թշնամուն թիրախավորել հուժկու հարվածով։ Այն, ինչ արեց Իսրայելը Դամասկոսում՝ թիրախավորելով Իրանի հյուպատոսությունը, լոկ մեկ հարձակում չէր, այլ իսրայելական հանդգնություն։ Իրանը պետք է համարձակ ու հստակ պատասխան տա»։
3. Օրենքից խուսափելը՝ Ամերիկայի աճեցրածների հստակ առանձնահատկությունն է
Ամերիկացի լրագրող և գրող Բեն Էհրենրիչը (Ben Ehrenreich) օրենքից խուսափելը համարել է Ամերիկայի աճեցրածների, այդ թվում՝ Սիոնիստական ռեժիմի հստակ հատկանիշը:
Բեն Էհրենրիչը գրել է.
«Իսկ այժմ գործող դեսպանատան ռմբակոծում․
Այն երկրներից , որոնց Միացյալ Նահանգները անօրինական կերպով պիտակավորել է որպես ապստամբ պետություններ, ոչ մեկը երբեք այսքան անտարբեր, անխոհեմ և օրինազանց չեն եղել»:
4. Պետական ահաբեկչության երեւույթի տարածում
Իրանցի հետազոտող Աֆիֆե Աբեդին իր թվիթում Իսրայելի 2024 թվականի ապրիլի 1-ի խելագարությունն անվանել է պետական ահաբեկչության երևույթի ընդլայնման դրսևորում։
Աֆիֆե Աբեդին X սոցիալական ցանցում գրել է.
«Իսրայելի հետախուզությունը և, հավանաբար նույնիսկ ռազմական համակարգումը Միացյալ Նահանգների հետ՝ այլ երկրների դիվանագիտական շահերին հարվածելու համար, ոչ այլ ինչ է, քան ռազմավարական գործընկերություն «պետական ահաբեկչության» գործում, ընդորում Միացյալ Նահանգները դառնում է աշխարհում այս չարաբաստիկ երևույթի առաջնորդը»:
5. Գազայի ճահիճում հայտնված Սիոնիստական ռեժիմը
Իրանցի պրոդյուսեր Հասանին Հադդադը իր թվիթում ասել է, որ Իսրայելի հանցագործությունը Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա հարձակվելիս, Գազայի ճահճում Թել Ավիվի հայտնվելու պատճառով է:
Հասնեյն Հադդադը X սոցիալական ցանցում գրել է.
«Երբ կեղծ սիոնիստական ռեժիմը մինչև վիզը խրված է Գազայի ճահիճում, այդ հարձակումներով ցանկանում է իր համար ձեռքբերումներ ապահովել։ Սիոնիստները մեծ սխալ թույլ տվեցին և անպայման կպատժվեն»:
6. Իսրայելի արմատականացումը
Այս հանցագործությունից հետո Իրանցի լրագրող Հոսեյն Սարեմին համեմատել է Իրանի և Սիոնիստական ռեժիմի վիճակները։
Սարեմին գրել է.
«Իրանի վիճակը նման է իսկական լեռան, իսկ Սիոնիստական ռեժիմնը՝ այսբերգի։ Այս այսբերգը գիտի, որ այս մեղմ ջերմությունը կամ մաշող անապահովությունը կհանգեցնի իր կործանմանը, ուստի նա մահապարտ հարձակում է գործում: Ժամանակավոր ռեժիմի մահապարտ հարձակումը ոչ թե հզորության, այլ անելանելիության պատճառով է։ Որքան Իսրայելը մոտենում է կործանմանը, այնքան ավելի արմատական կդառնա…»:
7. Իսրայելի հանցագործությունները մեկ օրում
Ջեքսոն Հինքլը (Jackson Hinklle) , ով ակտիվ է Ամերիկայում X սոցիալական ցանցում, նույնպես անդրադարձել է Իսրայելի այս հանցագործությանը։
Ջեքսոն Հինքլը գրել է.
«Այսօր Իսրայելն արեց հետևյալ քայլերը.
Ռմբակոծելով՝ թիրախավորել է ՄԱԿ-ի 5 աշխատակիցներին, որոնք պարենային օգնություն էին առաքում
Արգելել է «Ալ Ջազիրայի» գործունեությունը սիոնիստական հանցագործությունների մասին հաղորդելու համար
Ավերեց ալ-Շաֆայի հիվանդանոցը և բազմաթիվ մարդկանց կոտորեց դրա ներսում
Ռմբակոծել է Սիրիայում Իրանի դեսպանատունը և սպանել բարձրաստիճան զինվորականների։
8. Արեւմտյան երկրները կանաչ լույս են վառում Իսրայելի համար
Իրանում անգլիական գրականության և արևելագիտության պրոֆեսոր Սեյեդ Մոհամմադ Մարանդին իր թվիթում խստորեն քննադատել է արևմտյան երկրների կողմից Իսրայելին տրված կանաչ լույսը, որպեսզի նա շարունակի իր հանցագործությունը:
Սեյեդ Մոհամմադ Մարանդին X սոցիալական ցանցում գրել է.
«Իսրայելի հարձակումը Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա իրականացվել է այն պատճառով, որ Արեւմուտքը թույլ է տալիս ռասիստական ռեժիմին ցանկացած հանցագործություն կամ վայրագություն կատարել։ Աշխարհը փոխվել է. Արևմտյան բացառիկությունը և էթնիկական գերակայությունը տեղ չունեն Արևմտյան Ասիայում»:
9. BBC-ի աջակցությունը Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին
Բրիտանացի լրագրող Ռիչարդ Մեդհերսթը (Richard Medhurst) դատապարտել է BBC-ի մեդիա աջակցությունը Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին:
Ռիչարդ Մեդհերսթը գրել է.
«Տեսեք, թե ինչպես է BBC-ն չակերտների մեջ դրել «իսրայելական հարձակումը» այս սիոնիստ ահաբեկիչներին պաշտպանելու համար։ Ոնց որ, թե շատ դժվար է դիմակազերծել այս տարիներին Սիրիայի դեմ գրեթե շաբաթական իրականացվող այս ռմբակոծությունների և ավիահարվածների պատասխանատուին։
Միգուցե դա Տանզանիայի կամ Չիլիի գործն էր։ Ո՞վ գիտի»։
10. Գեներալ Զահեդիի ճանապարհը շարունակվելու է
X սոցիալական ցանցի մեկ այլ ակտիվիստ, հարգելով այս ռմբակոծության նահատակներին, շարունակելի է համարել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում անվտանգություն հաստատելու և ԻԼԻՊ-ի կողմնակիցների դեմ պայքարելու նրանց ճանապարհը։
Նա գրել է.
«Մեր մեկ գեներալը սիոնիստների առջեւ մեկ դիվիզիա է համարվում...
Նրանք այնքան են վախենում մեր գեներալների հզորությունից ու մտածողությունից, որ թիրախավորում են միայն մեր գեներալներին...
Բայց նրանք չգիտեն, որ ամեն մի գեներալ, որ նրանք սպանում են, մի քանի այլ գեներալներ են աճում այս երկրում և շարունակում են գեներալ Զահեդիի նման մարդկանց ճանապարհը...»: