Սիոնիստական բանակը հարձակվել է UNRWA-ին կից դպրոցի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i216506-Սիոնիստական_բանակը_հարձակվել_է_unrwa_ին_կից_դպրոցի_վրա
Սիոնիստական բանակը հարձակվել է Գազայի կենտրոնում տեղակայված, UNRWA-ին կից դպրոցի վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2024 13:32 Asia/Tehran
  • Սիոնիստական բանակը հարձակվել է UNRWA-ին կից դպրոցի վրա

Սիոնիստական բանակը հարձակվել է Գազայի կենտրոնում տեղակայված, UNRWA-ին կից դպրոցի վրա։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ UNRWA-ին կից դպրոցի և Նուսիրաթ ճամբարի կենտրոնում գտնվող բնակելի համալիրի վրա Իսրայելի հարձակման հետևանքով, նահատակվել է առնվազն 5 պաղեստինցի, ևս մի քանիսը վիրավորվել են։ 
Պաղեստինյան լրատվամիջոցները հաղորդել են, որ դպրոցում ապրում էին հարյուրավոր պաղեստինցի փախստականներ։
ԱՄՆ-ի և որոշ այլ երկրների աջակցությամբ Գազայի հատված Իսրայելի ներխուժումից անցել է 188 օր, սակայն հրադադար  հաստատելուն ուղղված բոլոր ջանքերն անհաջող են եղել:
Միջազգային հանրության լռության ֆոնին Սիոնիստական ռեժիմը Պաղեստինի ժողովրդի    դեմ իրականացրել է բազմաթիվ հանցագործություններ։
Սակայն պատերազմից վեց ամիս անց, ռեժիմը չի հասել իր հայտարարած նպատակներից ոչ մեկին անցել է և օրեցօր ավելի ու ավելի է խրվում ներքին և արտաքին ճգնաժամերի մեջ։
Այս վեց ամսիների ընթացքում ռեժիմի ձեռքբերումները եղել են հանցագործությունը, կոտորածը, ավերածությունները, պատերազմական հանցագործությունները, միջազգային օրենքների խախտումները, օգնության գործակալությունների ռմբակոծումը և սովը։ 
2023թ հոկտեմբերի 7-ից մեկնարկած պատերազմի ըթնացքում նահատակվել է ավելի քան 33 հազար 482, վիրավորվել՝ 75 հազար 49 մարդ։