Սիոնիստական ռեժիմը ֆոսֆորային ռումբ է կիրառել Լիբանանի սահմանամերձ շրջանների դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i216780-Սիոնիստական_ռեժիմը_ֆոսֆորային_ռումբ_է_կիրառել_Լիբանանի_սահմանամերձ_շրջանների_դեմ
Այսօր առավոտյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ Սիոնիստական ռեժիմն արգելված ֆոսֆորային ռումբերով ռմբակոծել է Լիբանանի Ալ Խայամ քաղաքսի շրջակա տարածքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2024 05:13 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը ֆոսֆորային ռումբ է կիրառել Լիբանանի սահմանամերձ շրջանների դեմ

Այսօր առավոտյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ Սիոնիստական ռեժիմն արգելված ֆոսֆորային ռումբերով ռմբակոծել է Լիբանանի Ալ Խայամ քաղաքսի շրջակա տարածքները։

«Մեհր» գործակալությունը, հղում անելով լիօբանանյան աղբյուրներին, հյաղորդում է Լիբանանի սահմանամերձ քաղաքների վրա Սիոնիստական ռեժիմի հրետանային և օդային հարձակման մասին: 
Հարձակման մասին վաղ առավոտյան հայտնել են նաև Լիբանանի «Նադա Ալ-Վաթան» կայքը և «Ալ Մայադին» գործակալությունը։ 
Հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Ժամեր առաջ «Հեզբոլլահն» Ալ-Մութլա բազայի մոտ կառավարվող հրթիռներով թիրախավորել է Սիոնիստական ռեժիմի զինվորներին, որոնք հետ էին քաշում անցած գիշերվա հարձակման ժամանակ խոցված զրահամեքենան։ Հարձակման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։