Աշխարհի տարբեր քաղաքներում կայացել են ցույցեր՝ ի պաշտպանություն պաղեստինցիների
Աշխարհի տարբեր քաղաքներում կայացած ցույցերի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայկտնել պաղեստինցիներին և պահանջել դադարեցնել Գազայի հատվածում պատերազմը։
Իրանի հեռուստատեսության հաղորդմամբ՝ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի ուսանողներն իրենց համերաշխությունն են հայտարարել Գազայի ժողովրդին՝ հավաքվելով համալսարանի հիմնական երթուղիներում և բարձրացնելով Պաղեստինի դրոշը։
Ուսանողները համալսարանի ղեկավարությանը կոչ են արել խզել կապերն Իսրայելի ցեղասպան ռեժիմի հետ։
«Ալ Մայադին» հետռուստաընկերությունը հաղորդում է Ուրուգվայի մայրաքաղաքում Սիոնիստական դեսպանատան առջև կայացած բողոքի ցույցի մասին։ Ցուցարարները պահանջել են վերջ տալ Գազայի հատվածում իրականացված ցեղասպանությանը և ազատ արձակել հազարավոր պաղեստինցի բանտարկյալներին։
Press TV լրատվական ալիքը հաղորդում է, որ պաղեստինցի պաշտպան ակտիվիստները փակել են Տորոնտոյում երկաթուղային երթուղին՝ խնդրելով դադարեցնել Իսրայելին զենքի վաճառքը։ Ցուցարարներն ավելի քան 6 ժամով արգելափակել են Կանադա-ԱՄՆ երկաթուղային գիծը՝ պահանջելով անհապաղ արգելել զենքի առաքումը Իսրայել։
Վերջին վեց ամսվա ընթացքում Գազայի հատվածում ցեղասպանություն իրագործելու հպատճառով, Կանադացիները կոչ են անում արգելել Իսրայելին զենքի վաճառքը։
Younews լրատվական գործակալության Telegram ալիքը, հրապարակելով նկարներ, հայտնել է, որ ամերիկյան Նյու Ջերսի նահանգում մի խումբ հրեաներ կրել են Պաղեստինի դրոշներ, որոնց վրա գրված են եղել իսրայելցի զինվորների կողմից սպանված երեխաների անունները։
ԱՄՆ-ի աջակցությամբ և մարդու իրավունքների ու միջազգային կազմակերպությունների լռության պայմաններում, Իսրայելն ավելի քան վեց ամիս ցեղասպանություն է իրականացնում Գազայում։
Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի վրա իսրայելական բանակի հարձակումների զոհերի թիվը հասել է 33 հազար 899-ի, իսկ վիրավորներինը՝ 76 հազար 664-ի։