X սոցցանցի օգտատերերը գովաբանում են ագրեսորների դեմ եմենցիների փառահեղ գործողությունները
(last modified Tue, 30 Apr 2024 13:31:40 GMT )
Ապրիլ 30, 2024 17:01 Asia/Tehran
  • X սոցցանցի օգտատերերը գովաբանում են ագրեսորների դեմ եմենցիների փառահեղ գործողությունները

X սոցիալական ցանցի (նախկին Twitter) ակտիվիստները բարձր են գնահատել Եմենի ժողովրդի դիմադրությունը ագրեսորների դեմ պայքարում․ Այս հոդվածում դուք կտեսնեք 6 ընտրված թվիթ.


1. Եմենը՝ ագրեսորների գերեզմանատուն

X սոցիալական ցանցի ակտիվիստ Նասեր Բեյքը թվիթում մատնանշել է իսրայելական ագրեսորներին դիմակայելու հարցում Եմենի ժողովրդի հպարտ պատմությունը և գրել.

«Ես նախկինում լսել էի, որ Եմենը ագրեսորների գերեզմանատունն է, բայց չէի լսել, որ թարմացրել են այն՝ դրան ավելացնելով նավերի գերեզմանոցը»։

Նասեր Բեյքի թվիթը Եմենի ժողովրդի հպարտ պատմության մասի

 

 

2. Եմենցիների սոցիալական և բարոյական առաջնորդությունը

 

Մեքսիկացի ստրատեգ Էդգար Նավարոն թվիթերում գովաբանել է եմենցիների սոցիալական և բարոյական առաջնորդությունը։

Նա գրել է.

«Եմենը ցույց է տալիս ամենաբարձր սոցիալական և բարոյական առաջնորդությունն աշխարհում պաղեստինյան դիմադրությանն աջակցող բոլոր ազգերի շարքում: Նրանք ոչ միայն պատմականորեն զոհ են դարձել եղեռնագործ ու ցեղասպան իմպերիալիզմի, այլև նրանց ցավն ու տառապանքը ստիպում է նրանց կարեկցել Պաղեստինին: Զգուշացեք ուղեղի լվացումից»։

Էդգար Նավարոյի թվիթը՝ գովաբանելով եմենցիների սոցիալական և բարոյական առաջնորդություն

 

 

3. Եմենցիների տոկունության դասը աշխարհին

Սոցցանցի մեկ այլ ակտիվիստ բարձր է գնահատել եմենցիների տոկունությունը և գրել.

«Եմենը տոկունություն է սովորեցրել ողջ աշխարհին»։

Սոցցանցի ակտիվիստի թվիթը եմենցիների կողմից աշխարհին տոկունություն սովորեցնելու մասի

 

4. Երկրների կողմից ամերիկյան զենք գնելու հարցը վերանայելու անհրաժեշտությունը

 

Սոցցանցի ակտիվիստ Զաքարիա Շարաբին, անդրադառնալով Եմենի դիմադրության կողմից ամերիկյան զենքի և ռազմական տեխնիկայի ոչնչացմանը, ընդգծել է, որ երկրները պետք է վերանայեն ամերիկյան զենք գնելու հարցը։

Զաքարիա ալ-Շարաբին գրել է.

«Այն երկրները, որոնք ցանկանում են ամերիկյան General Atomics ընկերությունից գնել MQ-9 ինքնաթիռը, պետք է վերանայեն այդ որոշումը։ Եմենը կոտրեց այս ինքնաթիռների առասպելը և դրանք հանեց Ամերիկայի գերակայության ցուցակից»:

Զաքարիա Ալ-Շարաբիի թվիթը՝ երկրների կողմից ամերիկյան զենք գնելու վերանայման անհրաժեշտության մասին

 

 

5. Եմենի պատերազմը՝ պատմության ամենամեծ ռազմական կայսրության դեմ

Քաղաքական ակտիվիստ և լրագրող Հայֆա Ֆուադը ագրեսորների դեմ Եմենի կռիվը բնութագրեց որպես այդ երկրի պատերազմը պատմության ամենամեծ ռազմական կայսրության դեմ:

 

Հայֆա Ֆուադը գրել է.

«Եմենը կռվում է պատմության ամենամեծ ռազմական կայսրության դեմ. Իհարկե, Եմենի զինված ուժերը Սանայում խոցում են ամերիկյան ռազմական ինքնաթիռները և այրում բրիտանական նավերը»։

Հայֆա Ֆուադի թվիթը Եմենի կռիվը պատմության ամենամեծ ռազմական կայսրության դե

 

 

Այս համատեքստում Հեյդար Ալ-Քարար օգտանունով իրանցի լրագրողը նշել է Եմենի զինված ուժերի հաղթանակը ագրեսորների դեմ պայքարում։

Նա գրել է.

«Եմենի զինված ուժերը Սաադայի երկնքում հաջողությամբ տապալել են Ամերիկայի թշնամական առաքելությունները և խոցել ամերիկյան MQ9 անօդաչու թռչող սարքը։ Այս գործողությունը ցույց է տալիս Եմենի անսասան վճռականությունը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը արտաքին ագրեսիայից»:

Իրանցի լրագրողի թվիթը՝ Եմենի դիմադրության հաղթանակի մասին