Շիա Եմենի կողմից սուննի ՀԱՄԱՍ-ի պաշտպանությունը միասնության լավ օրինակ է
(last modified Thu, 16 May 2024 06:47:17 GMT )
Մայիս 16, 2024 10:17 Asia/Tehran
  • Շիա Եմենի կողմից սուննի ՀԱՄԱՍ-ի պաշտպանությունը միասնության լավ օրինակ է

Երուսաղեմի ազատագրման ակտիվիստների ասմաբլեայի գլխավոր քարտուղարն ասել է․ «Այսօր շիաների և սուննիների միջև միասնություն կա։ Շիա Եմենը պաշտպանում է սուննի ՀԱՄԱՍ-ին»:

Այս շաբաթ, Իրանի նախագահի գրասենյակին կից Պաղեստինի ժողովրդին իսլամական հեղափոխության  աջակցության կոմիտեի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Հասան Աքթարիի, ԻԻՀ ԱԳՆ մշակութային հարցերով խորհրդական և ասամբլեայի գլխավոր քարտուղար հոջաթելէսլամ վալմոսլեմին Մեյշամ Ամրուդիի, Իրանում լիբանանյան շարժման ներկայացուցիչ Սալահ Ֆասի և Պաղեստինին աջակցող մի խումբ այլ անձանց մասնակցությամբ, Իսլամական հեղափոխության և սրբազան պաշտպանության ազգային թանգարանի Թեհրանի Ֆեկե սրահում բացվել է «Պաղեստինի մշակութային շաբաթ․ օկուպացիայի դեմ դիմադրության 76 տարի» ցուցահանդեսը։

Շիաների ու սուննիների միասնությունը գործնականում

Միջոցառման ժամանակ Մեյշամ Ամրուդին ասել է․ «Ցավալի է, որ մինչև այսօր ունենք 35 հազար նահատակ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, որոնք սպանվել են ամենասարսափելի ձևով։ Գազայի բնակիչներն այսօր զրկված են կյանքի, կրթության, առողջության իրավունքներից, իսկ ինչպես ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, այս հատվածը դարձել է աշխարհի ամենամեծ բացօթյա բանտը»։


Հոջաթոլէսլամ վալմոսլեմին Մեյշամ Ամրուդի

Նա նշել է․ «Առաջիկա 100 տարում Գազայում տեղի ունեցած սպանդի մասին կարող են գրվել բազմաթիվ վեպեր ու պատմվածքներ, որոնք կներկայացնեն Գազայի ժողովրդի պատմությունը։ Եթե իհարկե պատմությունը կարողանա զերծ մնալ սիոնիստական լրատվական կայսրության ճնշումից:

Այսօր շիաների ու սուննիների միջև ձևավորվել է միասնություն։ Շիա Եմենը պաշտպանում է  սուննի ՀԱՄԱՍ-ին և մենք տեսնում ենք Ղուրանի ուսուցումների գործնական կիրառումը։

Ուրեմն մենք՝ մուսուլմաններս, պետք է իմանանք, որ միասնական լինելու դեպքում, ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն կարողանա մեր համար խնդիրներ ստեղծել։

Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման ժամանակաշրջանն անցել է և այսօր ԱՄՆ-ն իր ինքնաթիռներն ուղղակիորեն օկուպացված տարածքներ է ուղարկում՝ Իսրայելին օգնելու համար։

Նախքան «Ճշմարիտ խոստում» գործողությունը, որևէ մեկը չէր թիրախավորել Իսրայելը, և այդ գործողությունը մեծ հաղթանակ է։ Այն կոտրեց  Սիոնիստական ռեժիմի ուժի մասին առասպելը։ Եվ այսօր ԱՄՆ-ն ստիպված է բանակցել Լիբանանի Հեզբոլլահի հետ»։