Պաղեստինի ներկայացուցիչը նախազգուշացրել է Իսրայելի հերթական չար ծրագրի մասին 
(last modified Sat, 18 May 2024 07:06:03 GMT )
Մայիս 18, 2024 10:36 Asia/Tehran
  • Պաղեստինի ներկայացուցիչը նախազգուշացրել է Իսրայելի հերթական չար ծրագրի մասին 

ՄԱԿ-ում Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը, «Նեքբաթի օրվա»  կապակցությամբ հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմը երկրորդ նեքբաթն է իրականացնում մեր ժողովրդի դեմ»։

Al Jazeera-ի հաղորդմամբ՝ X-ում արած «Նեքաթ 2024» վերնագրով գրառման մեջ, Ռիյադ Մանսուրը  նշել է․ «Այսօր շարունակվող նեքբաթը վկայում է այն մասին, որ պաղեստինյան հողերի   օկուպացիան շարունակվում է։ Սակայն պաղեստինցիներն այստեղ են մնալու»։
Նա գրել է․ «Պաղեստինի գոյության, իրավունքների և պետության ժխտումը շարունակվում է։ Սակայն կարևոր է, որ առնվազն առանց որևէ ճնշման, Իսրայելն ընդունել է, որ նեքբաթ է իրականացնում։ Մինչ այժմ ռեժիմը դա հերքում էր»։ 
ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչը շարունակել է․ «Ռեժիմի ծայրահեղական ղեկավարներն այսօր հստակ հայտարարում են, որ ուզում են երկրորդ նեքբաթն իրականացնել։ Դա նշանակում է, որ նրանք ընդունում են առաջինն իրականացնելու փաստը։ Երկրորդ նեքբաթը նրանց թույլ կտա մեկընդմիշտ ազատվել Պաղեստինի ժողովրդից և ավարտին հասցնել այն, ինչ սկսել են տասնամյակներ առաջ»։
1948 թվականի մայիսի 15-ին Պաղեստինի պատմության մեջ տեղի ունեցավ աղետալի դեպք, և այդ օրը կոչվեց «Նեքբաթի օր»։ Այդ օրն ավելի քան 800 հազար պաղեստինցիներ տեղահանվեցին  իրենց բնակավայրերից: