Մայիս 25, 2024 18:08 Asia/Tehran
  • Իսրայելի  կործանիչները ռմբակոծել են Գազայի հատվածի տարբեր շրջաններ

Սիոնիստական ​​ռեժիմի ռմբակոծիչները թիրախավորել են Գազայի հատվածի տարբեր շրջաններ։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի կործանիչները այս շաբաթ առավոտյան ռմբակոծել են  Գազայի հատվածի տարբեր շրջաններ, ինչի հետեւանքով 31 պաղեստինցի է նահատակվել։

Գազայի հատվածի առողջապահության նախարարության խոսնակը հայտնել է Սիոնիստական ​​ռեժիմի կողմից բժշկական կենտրոնների կանխամտածված ոչնչացման մասին։

Աշրաֆ Ալ-Ղեդրան ասել է,-«Գազայի հատվածում քիչ ակտիվ բժշկական կենտրոններ կան,  Ռաֆահի և Ալ-Քուվեյթի հիվանդանոցները շարքից դուրս են եկել, իսկ բժշկական անձնակազմը ձգտում է Գազայի բնակիչների համար  ակտիվացնել Ալ-Ամալ հիվանդանոցը և Նասերի բժշկական կենտրոնը»։

Նշելով, որ Գազայի հատվածում 27,000 մարդ վարակվել է հեպատիտ A-ով, Ալ-Ղեդրան հավելել է.-«Ընդհանուր 20,000 հիվանդներից 4 հազար 917-ը տեղափոխվել են տարածաշրջանից դուրս բուժման նպատակով»։

Գազայի առողջապահության նախարարության խոսնակը հայտարարելով, որ միջազգային հանրությունը  դանդաղ է շարժվում Գազայի խնդիրները լուծելու հարցում, ինչը համարժեք չէ այս տարածաշրջանի ցեղասպանությանն ու ավերածություններին,ասել է «Այժմ մեկուկես միլիոն մարդ տառապում է խրոնիկական հիվանդություններով»։

Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների զոհերի թիվը հասել է 35 հազար 903 մարդու։

Պիտակ