Էլ-Ֆալուջայում սպանվել է ազատագրման գործողությունը լուսաբանող 4-րդ լրագրողը
Հունիս 15, 2016 13:22 Asia/Tehran
Էլ-Ֆալուջայում սպանվել է քաղաքի ազատագրման գործողությունը լուսաբանող արդեն 4-րդ լրագրողը։
Իրաքցի լրագրողը սպանվել է ծայրահեղականների կողմից՝ կառավարական զորքերի հետ բախումների ժամանակ՝ հայտնում է Իրաքի ՊՆ ռազմական տեղեկատվության կենտրոնը։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
Զինվորական ֆոտոթղթակից Ֆադիլ ալ-Կարաուին, որն աշխատել է արագ արձագանքման բրիգադի հրամանատարությանը կից, սպանվել է մարտերի ժամանակ Էլ-Ֆալուջայի մոտ գտնվող ամբարտակից ոչ հեռու:
Պիտակ