Եմենի պատասխան քայլերը Իսրայելի ռեժիմի դեմ
Եմենի զինված ուժերի խոսնակը հայտարարել է Կարմիր ծովում և Միջերկրական ծովում օկուպացված Պաղեստին մեկնող առևտրային նավերի դեմ երեք հաջող գործողությունների իրականացման մասին։
Ի պաշտպանություն Գազայի հատվածում պաղեստինյան ազգի դիմադրության՝ Եմենի բանակը վերջին ամիսներին Կարմիր ծովում և Բաբ ալ-Մանդաբ նեղուցում թիրախավորել է իսրայելական կամ օկուպացված տարածքներ մեկնող նավերը և հայտարարել է, որ իսրայելական կամ օկուպացված տարածքներ մեկնող նավերի դեմ Եմենի զինված ուժերի գործողությունները կդադարեցվեն միայն Գազայի հատվածում Պաղեստինի ժողովրդին պարտադրված ագրեսիայի ու պաշարման դադարեցման դեպքում։
Ըստ Iran Press լրատվական գործակալության՝ Եմենի զինված ուժերի խոսնակ Յահի Սարիըն ասել է, որ երկու գործողության ընթացքում Կարմիր ծովում թիրախավորվել են «BENTLEY I» նավը և «CHIOS Lion» նավթատարը մի քանի ԱԹՍ-ներով, հեռակառավարվող լողամիջոցներով և բալիստիկ հրթիռներով։
Յահյա Սարիըն հավելել է, որ Իրաքի իսլամական դիմադրության հետ համատեղ գործողության ընթացքում Միջերկրական ծովում հաջողությամբ թիրախավորվել է «Olvia» նավը։
Եմենի զինված ուժերի խոսնակի խոսքով՝ երեք նավերի դեմ պատասխան գործողություն է իրականացվել՝ պաղեստինյան ազգին աջակցելու և «Ալ-Մավասիում» իսրայելական հանցագործություններին պատասխան տալու նպատակով։
Վերջին օրերին Իսրայելի ռեժիմը խոցել է Խան Յունիսում գտնվող ալ-Մավասի շրջանը, որի ընթացքում 90 մարդ նահատակվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Իսրայելական ռեժիմի այս արարքը լայնորեն դատապարտվել է աշխարհի և իսլամական ու արաբական երկրների կողմից։